Ադրբեջանի՝ հայկական բնակավայրերի, մարտական հենակետերի ուղղությամբ գործողությունների փաստերով հարուցվել է ևս 7քրգործ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու, Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի խաղաղ բնակչության, հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է ևս 7քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինվածուժերի կողմից Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայից, ականանետերից և այլ զինատեսակներից արաձակած կրակոցների և դրանց հետևանքով պատճառված վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,  6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով հարուցվել էր 30  քրեական գործ, որոնցով կատարվում է նախաքննություն:

2020թ. հուլիսի 17-ին վերոնշյալ հոդվածների հատկանիշներով հարուցվել է ևս 7 քրեական գործ, որոնցով նույնպես կատարվում է նախաքննություն:

Այսպիսով՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու,  Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի խաղաղ բնակչության, հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել և քննվում է ընդհանուր 37 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ:


 



Աղբյուրը՝ https://www.panorama.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (18.07.2020)
Դիտումներ: 257 | Վարկանիշ: 3.0/1
Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո․ վարչապետ...
Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո․ վարչապետ...

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...
ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...

Լարսը փակ է բոլոր մեքենաների համար. սահմանի մոտ սպ...
Լարսը փակ է բոլոր մեքենաների համար. սահմանի մոտ սպ...

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...
Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...

Սիսիան համայնքի 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի ...
Սիսիան համայնքի 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի ...

Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...
Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է պայթուցի...
Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է պայթուցի...

Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգ...
Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգ...

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոու...
2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոու...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62