Քարդաշյանները սատարում են հայերին և հետևորդներին կոչ անում Հայաստանի, Արցախի մասին գրառումներ անել

Աշխարհահռչակ հեռուստաաստղեր Քլոե, Քորթնի և Ռոբ Քարդաշյանները հայ-ադրբեջանական սահմանին բախումների ֆոնին «Ինստագրամ»-ի իրենց էջերում Հայաստանին սատարող գրառումներ են կատարել, իրենց միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել Ադրբեջանի սադրանքների մասին, կոչ արել Հայաստանի և Արցախի վերաբերյալ հրապարակումներ արել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Քարդաշյաններն «Ինստագրամ»-ի իրենց «սթորի» բաժինը «ողողել» են հայկական եռագույնով:

Քորթնի Քարդաշյանը կիսվել է «Զարթոնք»-ի հրապարակումներով, որոնցում ասվում է, որ Հայաստանը հարձակման է ենթարկվում՝ առաջարկելով օգնելու չորս տարբերակ: Առաջինով առաջարկվում է Կոնգրեսին նախազգուշացնել Հայաստանի, Արցախի վրա Բաքվի հարձակման մասին: Երկրորդով կոչ է արվում օնլայն հարթակում Հայաստանի և Արցախի մասին հրապարակումներ անել կամ կիսվել դրանցով: Երրորդով առաջարկվում է ստիպել ԵԱՀԿ-ին և ՀԱՊԿ-ին՝ դատապարտել Ադբեջանին: Կիսված չորրորդ հրապարակմամբ Քարդաշյանն առաջարկում է ԵԱՀԿ դիտորդական առաջադեմ հրթիռային համակարգերի և ձայնային սարքավորումների տեղակայման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ շփման գծի ողջ երկայնքով հարձակումների աղբյուրը որոշելու համար:

Քլոե Քարդաշյանը կիսված հրապարակմամբ իր 117 մլն հետևորդներին տեղեկացրել է, որ հուլիսի 12-ին ադրբեջանցի զինվորները Տավուշի կողմից մոտեցել են հայկական սահմանին՝ խախտելով հրադադարը, իսկ հաջորդ օրը կրակել են Չինարի գյուղի խաղաղ բնակչության վրա, կրակել Տավուշում գտնվող դիմակների գործարանի ուղղությամբ, հայ զինվորներ են մահացել:

«Ի՞նչ կարող եմ անել ես: Ես քաջալերում եմ իմ ամերիկացի ընկերներին կրթել իրենց և պաշտպանել հայ ժողովրդին…»,-ասված է հրապարակումներից մեկում:

Քորթնի Քարդաշյանն իր «սթորի» բաժնում տեղադրել է նաև հայկական եռագույնը, Հայոց զինանշանով կախազարդով:

Ռոբ Քարդաշյանը կիսվել է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի Հայաստանին սատարող գրառմամբ, նաև այլ օգտատերերի գրառումներով, որոնցից մեկում մասնավորապես կոչ է արվում աղոթել Հայաստանի, հայ անվախ զինվորների համար:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (18.07.2020)
Դիտումներ: 182 | Վարկանիշ: 4.0/1
ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրե...
ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրե...

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...

Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...
Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...

Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...
Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...

«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...

Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս...
Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս...

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...

Հայտնի է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին ...
Հայտնի է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62