ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու դիմումը:

Այս մասին հայտնում է նրա ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ Եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջել է ձեռնարկել մի քանի միջոցներ:

Վերջինիս գրառումը՝ ստորեւ.

Եվրոպական դատարանը 22.07.2020թ. բավարարել է Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։
Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020թ. դիմում ենք ներկայացրել (Արտակ Զեյնալյան, Արայիկ Ղազարյան) Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի՝ պահանջելով՝ կիրառել հրատապ միջոց.
1) ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար,
2) հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին,
3) միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ (դիմողների) հետ ապահովելու ուղղությամբ,
4) Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում դիմումատուներին ուղարկել քրեական գործի նյութերը։
5) կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան,

Եվրոպական դատարանը 22.07.2020թ. բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին մեր դիմումը և պահանջել Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները.

1) տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին,
2) տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից,
3) հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին,
4) նշանակվե՞լ է արդյոք փաստաբան.
5) Արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ.

Դատարանը նաև առաջնահերթություն է տվել գանգատին և սահմանել հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ. ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար:

Հիշեցնենք, որ օրերս՝ 08.07.2020թ., Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը (30 տարեկան, ամուսնացած, ունի երկու տղա, ապրում է ծնողների, եղբոր հետ, զբաղվում է անասնապահությամբ ունի շուրջ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն) Գորայք, Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավարյրում ձիով գնացել էր անասունների հոտի ուղությամբ և չէր վերադարձել: Մի քանի օր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել, ապա 15.07.2020թ համացանցում տարածվել էր Նախիջևանում տեսագրված տեսանյութ, որտեղ Ն. Սարդարյանը կադրի հետևից իրեն ուղղված հարցերին պատասխանում է, պատմում՝ ինչպես է սպիտակ կտոր ծածանելով՝ հանձնվել ադրբեջանի զինվորականներին, ու որ ինքն Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ հանձնել երրորդ երկիր։



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (23.07.2020)
Դիտումներ: 6277 | Վարկանիշ: 3.0/2
Գորիսում մեկնարկում է գյուղատնտեսության ոլորտում ա...
Գորիսում մեկնարկում է գյուղատնտեսության ոլորտում ա...

Իոաննիսյանի միջնորդությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի աջակց...
Իոաննիսյանի միջնորդությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի աջակց...

Գորիսում նշվեց բանաստեղծ Լևոն Սահակյանի 65 ամյակը
Գորիսում նշվեց բանաստեղծ Լևոն Սահակյանի 65 ամյակը

ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրե...
ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրե...

Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է...
Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է...

Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առ...
Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առ...

Գորիս համայնքի բնակավայրերում ճանապարհներն անցանել...
Գորիս համայնքի բնակավայրերում ճանապարհներն անցանել...

Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...
Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...

Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող...
Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62