ժամանակն է, որ Իսրայելը վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները. Jerusalem Post-ի հոդվածը

«Թուրքիայի գլխավոր դաշնակից եւ Հայոց Ցեղասպանության գլխավոր ժխտողներից Ադրբեջանը ցանկանում է վերացնել տարածաշրջանի բնիկ հայ բնակիչներին ու նրանց  հնամենի  քաղաքակրթության հետքերը:

Ադրբեջանի բուռն զարգացող հարաբերություններն Իսրայելի հետ երկար ժամանակ հիմնվում էին այն կեղծ պատկերացման վրա, թե Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր» է, սակայն պատկերն այլ է: երկար տարիներ Ադրբեջանը խոսել է երկրի իսրայելական փոքրիկ, բայց ակտիվ համայնքի գոյության մասին՝ ի նշան բարեկամության: Սակայն այս երկիրը նավթադոլլարների վրա հիմնված բռնապետություն  է, որն ավելի քան կես ղեկավարվում է միեւնույն ընտանիքի կողմից»:

Այս մասին հոդված է հրապարակել իսրայելական Jerusalem Post պարբերականը՝ ներկայացնելով փաստեր այն մասին, որ Ադրբեջանն այնքան էլ հանդուրժող ու խաղաղ պետություն չէ, որքան Իսրայելը կարծել է տարիներ շարունակ:

Ադրբեջանական ԽՍՀ-ն մերժում էր Լեռնային Ղարաբաղի հայերի եւ Նախիջեւանի մշակութային, քաղաքական, լեզվական եւ տնտեսական իրավունքները, իսկ 80-90-ական թվականներին  ադրբեջանական իշխանությունները սկսեցին մասնակցել Ադրբեջանում կառավարության աջակցությունը ստացած հայերի ջարդերին,  զանգվածային սպանություններին, որպեսզի ճնշեն Արցախի անկախության մասին կոչերը: Այդ հարձակումներն  ուղղված էին նաեւ հրեական համայնքին, որը սկսել էր  զանգվածաբար լքել Բաքուն ՝ փորձելով խուսափել ավելի ու ավելի հաճախակի դարձած հալածանքների դեպքերից: Ըստ հոդվածի, Ադրբեջանի շարունակական հարձակումներն ի վերջո հանգեցրին պատերազմի, ինչն ավարտվեց հրադադարով, որն էլ փաստացի սահմանեց ազատ ու ինքնիշխան Արցախի գոյությունը:

Հոդվածագիրը գրում է, որ արդեն 30 տարի շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը հաճախ է կրառում Արցախում եւ հենց Հայաստանում ապրող հայերի էթնիկ վերացման հռետորաբանություն, պարբերաբար հայերին անվանում է թշնամիներ եւ հերքում հազարամյակներ շարունակ տարածաշրջանում հայերի գոյությունը:

Հոդվածի հեղինակ Ալեքս Գալիցկին  նշում է, որ 2000-ականների սկզբին Նախիջեւանում շուրջ 28.000 հայկական մշակութային հուշարձաններ ոչնչացվեցին Ադրբեջանի կողմից՝ աննախադեպ մշակութային ցեղասպնության շրջանակներում, իսկ հակահայկական    տրամադրություններն այնքան խոր արմատներ ունեն Ադրբեջանի կառավարության, ԶԼՄ- ների ու պետական հաստատությունների մեջ, որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով հայերի նկատմամբ միայն  ատելության խոսք:

«Հենց ատելության նման տարածման հետեւանքն է հայերի նկատմամբ ահասարսուռ բռնությունների պատճառը, այդ թվում՝ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու դեպքը»,-գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ Սաֆարովին հունգարական դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն Ադրբեջան տեղափոխվելուն պես նրան տրվեց ազգային հերոսի կոչում՝ իր «ազգային պարտքը կատարելու եւ հայ սպանելու համար»:

Վերադառնալով մեր օրեր, Jerusalem post-ը գրում է, որ 1 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանի Հնարապետության դեմ մեծ ագրեսիա ցուցաբերելով թիրախավորել էքաղաքացիական հասարակությանը, կիրառել ծանր հրետանի եւ անօդաչուներ:  Միաժամանակ Բաքվում հազարավոր մարդիկ, ցույցի դուրս գալով գոռում էին «Մա՛հ Հայաստանին» ու պահանջում պատերազմ: Այս պատկերը, հոդվածագրի բնորոշմամբ, Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ իրականացրած հակահայ քարոզի հետեւանք է:

Ալեքս Գալիցկին  նաեւ գրում է, որ պետական մակարդակով հովանավորվող ռասիզմի ինստիտուցիոնալացումը հայերի նկատմամբ պետք է դառնա մտահոգության առարկա  ցանկացած ազգության համար, որը ոչ միայն ապրել ու տեսել է Ցեղասպանություն, այլեւ շարունակում է պայքարել նրանց ռասիստական հռետորաբանության տարածման դեմ, ովքեր ժխտում են իրենց գոյության հիմնարար իրավունքը:

Ըստ հոդվածի հեղինակի,  Ադրբեջանը նաեւ երկար ժամանակ գործել է Իսրայելի ռազմավարական շահերի դեմ, չի աջակցել նրան ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ, հրաժարվել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատուն բացել՝ տարածաշրջանային ճնշումների պատճառով: Մինչդեռ Հայաստանը, նույն ժամանակահատվածում գործուն քայլեր է ձեռնարկել Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերությունների ուղղությամբ, ներառյալ ստանձնել է Երեւանում Թել-Ավիվի դեսպանատուն բացելու պարտավորություն:

Լրատվականը հավելում է, որ Հայաստանը, ինչպես Իսրայելը, երկար ժամանակ պայքարել է  պետությունների թշնամական շրջանում գոյություն ունենալու իր իրավունքի համար, որոնք ցանկացել են վայելել իր ոչնչացումը ու դեմ գնալով  տարաձայնություններին, ստեղծել է  ժողովրդավարական պետություն բռնատիրությունների ծովում:  

Իսրայելում հայ համայնքը, ըստ հոդվածի, իր սեփական թաղամասն ունի Հին քաղաքում, իսկ 2  ազգերին միմյանց է կապում վերապրած ցեղասպանություններն ու դրանց թողած հետեւանքները: Հայերն ու հրեաները, ինչպես նշվում է, կապված են ոչ նյութական, մարդկային թելերով չնայած այն հանգամանքին, որ իսրայելը հրաժարվել է ընդունել հայերի Ցեղասպանությունն ու համագործակցում է Ադրբեջանի հետ:

Ըստ հոդվածի, Իսրայելն Ադրբեջանին տեսնում է զուտ փողի տեսանկյունից՝ փոխելով ադրբեջանական նավթը իսրայելական զենքի հետ, որն էլ հենց կիրառվեց հայերի խաղաղ բնակչության դեմ՝ այս օրերի սահմանային բախումների ժամանակ: «Այս ամենի համատեքստում  ժամանակն է, որ Իսրայելը վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ»,-ասվում է հոդվածի վերջում:



Աղբյուրը՝ http://www.armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (23.07.2020)
Դիտումներ: 151 | Վարկանիշ: 0.0/0
Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավ...
Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավ...

Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախ...
Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախ...

Դիտավորյալ այրու՞մ են աղբամանները. Երևանի քաղաքապե...
Դիտավորյալ այրու՞մ են աղբամանները. Երևանի քաղաքապե...

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...
Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...

Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա...
Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա...

ՊԲ զինծառայող Հայկ Ասրյանի մահվան դեպքի առթիվ հարո...
ՊԲ զինծառայող Հայկ Ասրյանի մահվան դեպքի առթիվ հարո...

Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշ...
Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշ...

«Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձն...
«Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձն...

Ավագանու արտահերթ նիստ՝ Կապան համայնքում
Ավագանու արտահերթ նիստ՝ Կապան համայնքում

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62