ԱԱԾ-ն Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով հարուցել է քրգործ մարդուն առևանգելու հոդվածով

Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ  հարուցել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ եւ 131-րդ հոդվածների՝ պետական սահմանն ապօրինի հատելու և մարդուն առևանգելու հատկանիշներով։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։

2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:

Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

Նարեկ Սարդարյանի իրավահաջորդի ներակայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։

Ըստ Զեյնալյանի՝ Եվրոպական դատարանը պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները. տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին, տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից, հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին, նշանակվե՞լ է արդյոք փաստաբան, արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ։ ՄԻԵԴ-ը նաև առաջնահերթություն և տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ. ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.08.2020)
Դիտումներ: 3394 | Վարկանիշ: 1.0/1
«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չ...
«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չ...

Անվճար հետազոտություն Սյունիքում
Անվճար հետազոտություն Սյունիքում

Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի ծանր ...
Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի ծանր ...

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...
Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...

Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղ...
Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղ...

Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...
Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...

Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա...
Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա...

Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...
Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է կորոնավիրուսի պ...
ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է կորոնավիրուսի պ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62