Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին աշխատանքային այցով Սիսիանում է

Օգոստոսի 19-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հյուրընկալեց աշխատանքային այցով Սիսիան ժամանած Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և դեսպանատան աշխատակիցներին:

Դեսպանն առաջին անգամ էր այցելել Սիսիան, նրա խոսքով իր գործընկերներից շատ անգամ է լսել Սիսիանի մասին, ուստի անհամբերությամբ է սպասել այս այցին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին ջերմ ընդունելության համար: Նա իր խոսքում նշեց, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ջերմ ու սերտ գործակցության արդյունքում իրականացվող ծրագրերից անմասն չի մնացել նաև Սիսիանը, որտեղ կատարված բազմաթիվ աշխատանքներին ծանոթանալը այցի գլխավոր նպատակներից է: Դեսպանի խնդրանքով Արթուր Սարգսյանը ներկայացրեց խոշորացումից հետո Սիսիանի բազմաբնակավայր համայնքում իրականացված աշխատանքները, համաչափ զարգացման ռազմավարությունը, կատարված բարեփոխումներն ու կորոնավիրուսի դեմ պայքարում տարվող կանխարգելիչ միջոցառումները: Խոսվեց համայնքի հնգամյա զարգացման ծրագրի գերակա ճյուղերի՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման հեռանկարների, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով ստեղծված դժվարությունների և պետություն-համայնք գործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին: Դեբորա Գրիզերն իր խոսքում բարձր գնահատեց խոշորացման դժվարին շրջանում համայնքի ղեկավարի կողմից ցուցաբերված մոտեցումներն ու գործընթացը պատշաճ կերպով ղեկավարելը:

Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատանը և միջազգային զարգացման գործակալությանը Սիսիանում իրականացված բոլոր ծրագրերի համար՝ հույս հատնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով:



Աղբյուրը՝ http://www.sisian.info
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (19.08.2020)
Դիտումներ: 121 | Վարկանիշ: 0.0/0
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...

Վրաստանն արգելել է իրանցիների և իտալացիների մուտքը...
Վրաստանն արգելել է իրանցիների և իտալացիների մուտքը...

ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Լևոն Զուրաբյանի դ...
ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Լևոն Զուրաբյանի դ...

Անվտանգության օր զորամասում
Անվտանգության օր զորամասում

Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...

Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է
Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է

Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տ...
Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տ...

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62