ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ժամկետները և վիրուսի տարածման նվազման հավանական պայմանը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար կարող է երկու տարի պահանջվել, իսկ վարակի տարածման մակարդակի նվազմանը կարող է նպաստել տաք եղանակը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր հանձնաժողովի անդամ Վալտեր Ռիչարդին:

«Գրիպի դեմ ավանդական պատվաստանյութերը որևէ ազդեցություն չունեն, քանի որ պատվաստանյութը պետք է ուսումնասիրվի հենց նոր տեսակի կորոնավիրուսի համար: Դրա համար մենք դեռ մի քանի տարի պետք է աշխատենք»,- ասել է Ռիչարդին:

Նրա խոսքով՝ Իտալիայի հյուսում կորոնավիրուսի տարածումը կարող է պատճառված լինել այն հանգամանքով, որ վերջին շաբաթներին բարձր ռիսկային շրջաններից երկիր բազմաթիվ մարդիկ են ժամանել:

Խոսելով ապաքինվածների և հիվանդների հարաբերակցության մասին՝ մասնագետը նշել է, որ 80 տոկոսը բուժվում են, 2-3 տոկոսը՝ մահանում:

Վերջին տվյալներով՝ Իտալիայում վարակակիրների թիվը հասել է 283-ի:  

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում COVID-19 կորնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2663-ի, վարակակիրներինը գերազանցել է 77 600-ը, ապաքինվել են 27 000-ը:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (25.02.2020)
Դիտումներ: 707 | Վարկանիշ: 0.0/0
Հայաստանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բ...
Հայաստանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բ...

#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Մահակներով իրար են ծեծո...
#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Մահակներով իրար են ծեծո...

Սումգայիթի ջարդերի մասին ադրբեջանցի գրողի կեղծ հոդ...
Սումգայիթի ջարդերի մասին ադրբեջանցի գրողի կեղծ հոդ...

Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճար...
Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճար...

#ՄնաՏանը. «Լրագրողներ առանց սահմանների». Հայաստանի...
#ՄնաՏանը. «Լրագրողներ առանց սահմանների». Հայաստանի...

#ՄնաՏանը. Չինաստանում կորոնավիրուսից մահացել է ընդ...
#ՄնաՏանը. Չինաստանում կորոնավիրուսից մահացել է ընդ...

#ՄնաՏանը. ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի հետևա...
#ՄնաՏանը. ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի հետևա...

Ֆրանսիայի խորհրդարանի արդեն չորս պատգամավոր Է հիվա...
Ֆրանսիայի խորհրդարանի արդեն չորս պատգամավոր Է հիվա...

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...
Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62