ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրանյանին՝ փակեք հակահայ քարոզչության բերանը

Մինչ Հայաստանում ՌԴ դեսպանը մտահոգություն է հայտնում ազգային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ, ռուսական ԶԼՄ-ներում շարունակվում է հակահայ անզուսպ քարոզչությունը, Մոսկվա-Բաքու ամուր հիմքով: Ընդ որում, այդ քարոզչությունը շատ հաճախ կրում է ռասիստական, ֆաշիստական բնույթ, ինչը առավել եւս ընդգծվում է Ռուսաստանի պետական քարոզչության ներկայիս հակաֆաշիստական ուղղվածության ֆոնին:

Օրինակ, ռուսական Նեզավիսիմայա գազետան հրապարակել է մի ադրբեջանցու հոդված Սումգայիթի ջարդերի վերաբերյալ: Մի կողմ թողնելով մերձկասպյան արեւմուտքի թուրքերի ավանդական կեղծիքներն ու ստերը, անհրաժեշտ է արձանագրել երկու հանգամանք՝ դա տարածվում է «եղբայրական-ռազմավարական դաշնակցի» լրատվամիջոցով, եւ երկրորդ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածում սահմանվում է, որ այն գործողությունները, որոնք ատելություն են սերմանում կամ նվաստացնում են մարդկանց կամ մարդկանց խմբին՝ պայմանավորված վերջիններիս ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելությամբ և կատարվել են զանգվածային լրատվական միջոցների կամ համացանցի միջոցով, պատժվում է տուգանքով՝ 300-600 հազար ռուբլով կամ ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։

1 տարի առաջ հայկական բազմաթիվ կայքեր արգելափակվեցին Ռուսաստանում, այն բանից հետո, երբ ՌԴ քաղաքացի Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, դիմել էր դատարան՝ իրեն վերաբերվող հոդվածները, մասնավորապես՝ որ նա ուներ հայկական դիվանագիտական անձնագիր,  հեռացնելու պահանջով: Նա դատարանին հայտնել էր, որ վիրավորված է այդ հոդվածներից: Հետո խնդիրը կարծես թե կարգավորվեց, սակայն անցյալ տարվա դեկտեմբերից մասնավորապես Լրագիրը կրկին արգելափակվել է Ռուսաստանի տարածքում, նույն պատճառաբանությամբ:

Ռուբեն Թաթուլյանը կդիմի՞ դատարան, նա վիրավորվա՞ծ է ռուսական թերթում հակահայ ռասիստական հոդվածից: Թեեւ, այս հարցը պետք է ուղղել նախեւառաջ ռուսական պետական պրոպագանդայի առանցքային դեմքերից մեկին՝ Մարգարիտա Սիմոնյանին, ով խիստ մտահոգված է Հայաստանով, դատելով նրա սոցցանցային գրառումներից: Հարցը պետք է ուղղել նաեւ մեկ այլ նշանավոր ռուսահայի՝ Անդրանիկ Միհրանյանին, ով նույնպես մտահոգ է Հայաստանով, այն աստիճան, որ նախկին նախագահների դատավարության կապակցությամբ ասել էր, թե ամաչում է, որ հայ է: Պետք է կարծել, որ նրանց այդ մտահոգությունը կտարածվի նաեւ հակահայ քարոզչության պարագային:

Ավելին, նրանք այդպիսով կարող են օգնել Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինին, ով անկասկած տարբերվում է իր նախորդներից եւ անկեղծորեն մտահոգված է հայ-ռուսական եղբայրությամբ, սակայն մենակ է մնացել իր փափուկ ուժի առաքելության մեջ՝ ռուսական մեդիայի բռի հարվածների պատճառով:



Աղբյուրը՝ https://www.lragir.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (26.02.2020)
Դիտումներ: 496 | Վարկանիշ: 0.0/0
#ՄնաՏանը | Դատապարտման և կարեկցանքի խոսքերով ...
#ՄնաՏանը | Դատապարտման և կարեկցանքի խոսքերով ...

Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...
Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...

#ՄնաՏանը. Կանադայի վարչապետի կինն ապաքինվել է կորո...
#ՄնաՏանը. Կանադայի վարչապետի կինն ապաքինվել է կորո...

#ՄնաՏանը | Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղա...
#ՄնաՏանը | Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղա...

«Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ». Զոհրաբ Մնացականյանը՝ Չ...
«Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ». Զոհրաբ Մնացականյանը՝ Չ...

Չինաստանը Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000...
Չինաստանը Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000...

Իսպանիան կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դ...
Իսպանիան կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դ...

Սովորական է դարձել տեսնել Հայաստանը վարկանիշային ց...
Սովորական է դարձել տեսնել Հայաստանը վարկանիշային ց...

#ՄնաՏանը. ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն աջակցություն կտր...
#ՄնաՏանը. ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն աջակցություն կտր...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62