Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին. ՊՆ ներկայացուցիչ

Ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծությամբ, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման՝ տարբեր հատվածներում, մարտական գործողություններնայս պահին էլ ընթանում են, բավականին թեժ են։ Ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ, հացրել  է հրթիռային և ավիացիոն, հրետանային հարվածներ պաշտպանության բանակի զորամասերի տարբեր տեղակայման  նշանակության օբյեկտներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ,  դրանք հիմնականում չինչն են։

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ կոնկրետ թվագրական տվյալներ կներկայացնեն լրացուցիչ։

Խոսելով հայկական կողմի տեխնիկայի, կենդանի ուժի կորուստների մասին, նա նշեց,  քանի որ մարտեր են ընթանում ու բավականին ինտենսիվ, կոնկրետ կորուստներ ամփոփիչ տվյալներով չեն կարող ներկայացնել, սխալվելու հավանականությունը կա։

«Քանի որ մարտերն ինտենսիվ են, խոսել այն մասին, որ ընդհանրապես կորուստներ չենք ունենա կամ չունենք, մի քիչ ճիշտ չի լինի»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

Հարցին՝ Արցախի ուղղությամբ վարված հրթիռահրետանային կրակը ի՞նչ զինատեսակներից է վարվել, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այս պահին ճշտումներ են կատարում, բայց հավաքագրած տարբեր տեղեկությունների, նյութերի համաձայն, ըստ էությամբ, բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցներից, Ադրբեջանը կիրառել է բոլոր միջոցները, այդ թվում ավիառումբեր, ԱԹՍ-ներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և այլն։

Պատասխանելով հարցին, թե հայկական կողմը չի՞ քննարկում մեր ձեռքի տակ ունեցած միջոցները կիրառելու հարցը, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ Զինված ուժերի հրամանատարությունը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը լիովին վերահսկում են իրավիճակը, տիրապետում, իրականացում ԶՈւ լիարժեք ու ամբողջական կառավարում, ըստ անհրաժեշտության բոլոր այն զինատեսակները, որոնք նպատակահարամար կգտնվեն տվյալ մարտական իրավիճակում կիրառելու, վստահաբար, կկիրառվեն։

Նա հայտնեց, որ շենք-շինությունների զգալի ավերածություներ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, նաև Ստեփանակերտում։



Աղբյուրը՝ http://Panorama.am
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (27.09.2020)
Դիտումներ: 495 | Վարկանիշ: 0.0/0
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պետական աջակ...
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պետական աջակ...

Ավշարի մանկապարտեզը քանդում են․ մասնավոր նախակրթար...
Ավշարի մանկապարտեզը քանդում են․ մասնավոր նախակրթար...

Վրաստանում խուճապ է․ քաղաքացիները դատարկում են սու...
Վրաստանում խուճապ է․ քաղաքացիները դատարկում են սու...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱ...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱ...

Կապանի բ/կ-ում կորոնավիրուսով հիվանդների առկայությ...
Կապանի բ/կ-ում կորոնավիրուսով հիվանդների առկայությ...

Սիսիանի գրադարանի աշխատակցուհիները դպրոցներին և նո...
Սիսիանի գրադարանի աշխատակցուհիները դպրոցներին և նո...

Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկ...
Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկ...

«Սիրո անուրջներ» խորագրով միջոցառում՝ Գորիսում
«Սիրո անուրջներ» խորագրով միջոցառում՝ Գորիսում

Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62