Ֆրանսիան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սկսված մարտական գործողությունների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնամասշտաբ բախումներով և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով, ու կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը»:

Միևնույն ժամանակ, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ միասին, վերահաստատել է իր հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը հասնելու համար՝ միջազգային օրենսդրությանը համապատասխան:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում հայկական կողմից տասը զինծառայող է զոհվել:

Աննա Գրիգորյան



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (27.09.2020)
Դիտումներ: 206 | Վարկանիշ: 0.0/0
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացր...
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացր...

Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...
Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...

Հակառակորդն առավոտյան վերսկսել է հրետակոծություննե...
Հակառակորդն առավոտյան վերսկսել է հրետակոծություննե...

Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...
Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...
Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...

Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...
Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...

Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...
Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...

Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացն...
Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62