Նախնականորեն քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն:

Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերի (ներառյալ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի քաղաքները):

Նախնականորեն քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր: Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:

Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, վնասվել են նաև որոշ դպրոցներ: 

Հավաքագրված տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք գործունեությունը. տվյալների հստակեցումից հետո հանդես կգանք լրացուցիչ հրապարակումներով:

 
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (27.09.2020)
Դիտումներ: 383 | Վարկանիշ: 2.0/1
Գեւորգ Փարսյանը ներկայացրել է Կապանի մշակույթի կեն...
Գեւորգ Փարսյանը ներկայացրել է Կապանի մշակույթի կեն...

Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր...
Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր...

ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...
ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...

Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...
Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 45 զոհի անուն, հայկակա...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 45 զոհի անուն, հայկակա...

Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...
Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...

Մարտիկ Գասպարյանը նոմինացվել է Խաղաղության Նոբելյա...
Մարտիկ Գասպարյանը նոմինացվել է Խաղաղության Նոբելյա...

Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում
Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62