Դրանք «բախումներ» չեն, Արցախում հայերը հարձակման են ենթարկվել. Քիմ Քարդաշյանը կոչով է հանդես եկել

Հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել է՝ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից, դրանք «բախումներ» չեն ու հորդորել է՝ կոչ անել Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և մարտիկներ մատակարարելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեռուստաաստղն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կոչ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը  Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացրեք  Թուրքիային` դադարեցնել զենք և մարտիկներ ուղարկել Բաքու»,-գրել է Քարդաշյանը:

Նա շեշտել է՝ պետք են միջազգային դիտորդներ, որ ուսումնասիրեն և միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցառումների կոչ անեն `կանխելու անհարկի սրացումն ու ողբերգությունը: Քարդաշյանը հղում է տեղադրել և խնդրել, որ դրանով Ադրբեջանի հարձակումը կանխելու համար Սպիտակ տանը և Կոնգրեսին կոչ անեն:

«Արցախում հայերը հարձակման են ենթարկվել: Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը `պաշտպանելու Արցախը և  Հայաստանը»,-շեշտել է Քարդաշյանը:

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (27.09.2020)
Դիտումներ: 342 | Վարկանիշ: 0.0/0
«Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձն...
«Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձն...

Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել
Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել

«Goris Today»-ը փոխում է ձևաչափը
«Goris Today»-ը փոխում է ձևաչափը

Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...
Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...

Գյուղապետի կինը աշխատանքի չի գնացել, բայց ստացել է...
Գյուղապետի կինը աշխատանքի չի գնացել, բայց ստացել է...

Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում նկատվել են...
Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում նկատվել են...

Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...

Կապան. որդեկորույս մայրերի վշտից, նաեւ հրթիռակոծվե...
Կապան. որդեկորույս մայրերի վշտից, նաեւ հրթիռակոծվե...

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62