Սա կանխամտածված պատերազմական հանցագործություն է, որն իրականացվում է խաղաղ բնակիչների դեմ. Սերժ Թանկյան

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի կոռումպացված քրեաօլիգարխիկ ղեկավարությունը որոշակի ժամանակահատվածում է պլանավորել այս ամբողջ հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ, և կային նախազգուշական նշաններ, օրինակ՝ Սիրիայից ու Թուրքիայից մի շարք վարձկանների ներմուծումը, ԱՄՆ Պետդեպարտամենտի դեսպանատան վերջին նախազգուշացումները: Սա կանխամտածված պատերազմական հանցագործություն է, որն իրականացվում է խաղաղ բնակիչների դեմ Արցախի մայրաքաղաքի փողոցներում»: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է աշխարհահռչակ հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը և հավելել.

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կտրել է ամբողջ ինտերնետը, բացառությամբ «Թվիթերի», որպեսզի նրանք կարողանան դա օգտագործել ապատեղեկատվություն տարածելու համար»,- նկատել է նա:

Թանկյանը նաև նշել է, որ Բաքվում հեղափոխության ժամանակն է, և միայն այդ դեպքում խաղաղություն կհաստատվի երկու ազգերի միջև. «Կեղտոտ քրեաօլիգարխները վախենում են սեփական ժողովրդից, դրա համար էլ նրանք սկսում են պատերազմ, իսկ Հայաստանը շնորհիվ 2018 թվականի խաղաղ թավշյա հեղափոխության առաջադեմ ժողովրդավար երկիր է: Բաքվում հեղափոխության ժամանակն է: Եվ միայն այդ դեպքում խաղաղություն կստեղծվի այս 2 ժողովուրդների միջեւ»,- եզրափակել է ռոք երաժիշտը:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (27.09.2020)
Դիտումներ: 126 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...

Ամերիկյան Friends սերիալի ևս մեկ սերիա կթողարկվի մ...
Ամերիկյան Friends սերիալի ևս մեկ սերիա կթողարկվի մ...

Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...
Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...

«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...
«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...

Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...
Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...

Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...
Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...

ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...
ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...

«Երազում էր արտադրել մի զենք, որից միայն մենք կուն...
«Երազում էր արտադրել մի զենք, որից միայն մենք կուն...

Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապ...
Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62