Գարիկ Մարտիրոսյանն ու Միշա Գալուստյանը կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան խաղ բնակչության դեմ

Ռուսաստանաբնակ շոումեն-հումորիստներ Միշա Գալուստյանն ու Գարիկ Մարտիրոսյանը, եւս միանալով բազմաթիվ հայ հայտնիների կոչին, պահանջում են դադարեցնել ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմը: Գարիկ Մարտիրոսյանն իր խոսքը սկսել է հետեւյալ՝ «ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ՄԵՆՔ ԿՈՂՄ ԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ» կոչով:

«Այսօր Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի լիակատար ռազմական և տեղեկատվական աջակցությամբ (և դա արդեն ոչ ոք չի թաքցնում) սկսեցին նոր պատերազմ հայերի դեմ: Պատերազմն ու բռնությունը ադրբեջանական նավթային ռեժիմի բարբարոսական և միամիտ մեթոդներն են՝ հայ բնակչությանը վախեցնելու համար: Եվ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, երբ բոլորը կարող են տեսնել և լսել ամեն ինչ:

Այսօր առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից հայկական բնակավայրերի հրետանային ռմբակոծությունների հետևանքով սպանվել ու վիրավորվել են հայ խաղաղ բնակիչներ: Սպանությունները շարունակվում են նույնիսկ հիմա:

«Հակահարձակողական»՝ այսպես են անվանում Ադրբեջանի իշխանությունները բոլոր ուղություններով նախապես ծրագրված ռազմական հարձակումները: Ադրբեջանն ամեն անգամ մեղադրում է Հայաստանին սադրանքների և պատերազմի մեկնարկի մեջ: Ադրբեջանի ապատեղեկատվությունը արդեն հասել է հիմարության գագաթնակետին:

Ուշադրություն. Հայաստանը չէր կարող հարձակվել կամ հրահրել մի երկիրի, որի հետ նա խնդիրներ չունի: Միայն Ադրբեջանի իշխանությունները, որոնց աջակցում է Թուրքիան, խնդիրներ ունեն Հայաստանի հետ: Նրանք և միայն նրանք են շահում պատերազմից, իսկ Հայաստանը՝ ոչ: Ոչ մի հայ պատերազմ չի ուզում: Մենք զոհեր չենք ուզում ո՛չ մեր կողմից, ո՛չ մյուս կողմից: Դադարեցրե՛ք պատերազմը: Մենք խաղաղության կողմնակից ենք»,- գրել է Մարտիրոսյանը:

Անընդունելի համարելով Ադրբեջանի՝ խաղաղ բնակչության վրա հարձակումները՝ Մարտիրոսյանն ու Գալուստյանը միաժամանակ շեշտել են, որ այս ամենը հակառակորդ պետությունն իրականացնում է Թուրքիայի ռազմական եւ տեղեկատվական լիակատար աջակցությամբ:

«Ամբողջ օրվա ընթացքում ես տագնապով հետեւում էի նորություններին. մեր աչքի առաջ խաղաղ բնակիչներ են սպանվում: Կրկին ՊԱՏԵՐԱԶՄ: Դարձյալ Ադրբեջանի իշխանությունները ագրեսիվ գործողություններ են իրականացնում հայ բնակչության դեմ ու կրկին ինչ-որ պատասխան գործողությունների և հակահարվածների կեղծ կարգախոսի ներքո: Հիմարներ չկան:

Սա լավ պատրաստված պատերազմ է, բոլորն ամեն ինչ հասկանում են: Մարդիկ են մահանում, քաղաքացիական անձինք: Պարզապես սարսափ է... Թուրքիան բացահայտորեն (և նույնիսկ այլևս չի հապաղում) սատարում է այս պատերազմին: Դադարեցրե՛ք պատերազմը: Մենք դեմ ենք պատերազմին: Հայերը խաղաղության կողմնակից են»,- գրել է Գալուստյանը: 



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (27.09.2020)
Դիտումներ: 200 | Վարկանիշ: 0.0/0
Հարակից համայնքները շարունակում են մնալ ԶՊՄԿ-ի ուշ...
Հարակից համայնքները շարունակում են մնալ ԶՊՄԿ-ի ուշ...

Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...
Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...

Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղ...
Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղ...

Պետության ամոթն ու խայտառակությունն է, որ Սերժ Սար...
Պետության ամոթն ու խայտառակությունն է, որ Սերժ Սար...

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատ...
2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատ...

Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...
Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...

Դպրոցների ֆինանսավորման և ուսուցիչների աշխատավարձե...
Դպրոցների ֆինանսավորման և ուսուցիչների աշխատավարձե...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62