Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ. ադրբեջանական ԶԼՄ

Հայտնի են դառնում ադրբեջանական կորուստների մասին առաջին տեղեկությունները:

«Ռազմ.info»-ի փոխանցմամբ, ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը հայտնում է կորուստներից մեկի անունը՝ 1980թ․ ծնված փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրվանով (Mehman Mirəziz oğlu Şirvanov):

Ավելի վաղ՝ մոտ մեկ ժամ առաջ ադրբեջանական սոցցանցերում գրառումներ Շիրվանովի սպանվելու մասին: Շիրվանովը Լենքորանի բնակիչ էր։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ:

Արցախի Հանրապետության զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին ու խաղաղ բնակավայրերին հասցվել են հարվածներ հրետանային համակարգերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ: Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:

Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:



Աղբյուրը՝ https://razm.info/146383
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (27.09.2020)
Դիտումներ: 360 | Վարկանիշ: 0.0/0
Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...
Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...
Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...

Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելո...
Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելո...

Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժա...
Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժա...

Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը ...
Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը ...

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է...
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է...

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ...
Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ...

«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել...
«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել...

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62