Սիրիացի գրոհայիններն Ադրբեջանի գյուղերում խառնաշփոթ են ստեղծել, տեղաբնակների հետ բախումներ են եղել

Ադրբեջան ժամանած սիրիացի գրոհայինները, որոնք բերվել են ադրբեջանական բանակին օգնելու համար, տեղակայված են սահմանամերձ գյուղերում։ Freeazerbaijan.info կայքի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ տեղի բնակիչների ու սիրիացի գրոհայինների միջև բախումներ են տեղի ունենում։

Նշվում է, որ Մերձավոր Արևելքից ժամանած գրոհայինները սկսել են վատ վերաբերվել գյուղացիներին, սպառնացել են կանանց, նրանց թույլ չեն տալիս առանց հիջաբի դուրս գալ տանից։ Բացի այդ՝ նրանք հարձակվել ու թալանել են գյուղական խանութները, թույլ չեն տալիս ալկոհոլ վաճառել ու օգտագործել։ Այլ կերպ ասած՝ գյուղերում փորձում են շարիաթի օրենքներ սահմանել։

Ըստ լրատվամիջոցի՝ ավելի լուրջ բախումներից խուսափելու համար գործին խառնվել է ռազմական ոստիկանությունը, որն ինչ-որ կերպ կարողացել է իրավիճակը շտկել։

Նշենք, որ այսօր հայկական կողմը տեղեկություն տարածեց, որ ըստ հետախուզության տվյալների՝ Սիրիայից մոտ 4․000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված տեղեկություններով՝ գրոհայինների շարքում կա 81 զոհ։



Աղբյուրը՝ https://factor.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (27.09.2020)
Դիտումներ: 1594 | Վարկանիշ: 0.0/0
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ...
Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ...

ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքնե...
ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքնե...

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում ...
Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում ...

Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դր...
Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դր...

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...

Այդ դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հան...
Այդ դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հան...

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...
Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...

Փետրվարի 28-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանո...
Փետրվարի 28-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62