Հայաստանն ունի միջազգային հանրության միանշանակ և անվերապահ աջակցությունը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգային հանրության միանշանակ և անվերապահ աջակցությունը այն հարցում, որ պետք է անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական ագրեսիան և դատապարտել ուժի կիրառման ցանկացած դրսևորում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մենք ունենք միջազգային հանրության միանշանակ, անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանում խաղաղության, կայունությունն ու անվտանգության խաթարմանն ուղղված ջանքերը: Բախվելով միջազգային հանրության այդ դիրքորոշմանը՝ Բաքուն սկսեց դիմել իր ավանդական գործիքակազմին` կեղծ լուրեր տարածելով, թե հայկական կողմն առաջինն է նախաձեռնել բախումը»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարի մամուլի խոսնակը հավելեց, որ առաջին անգամ չէ, երբ Բաքուն նման քայլի է դիմում, սակայն Հայաստանն ունի փաստական տվյալներ, որ Ադրբեջանն է սկսել ռազմական գործողությունները:

«Մենք ունենք փաստական, անհերքելի տվյալներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները: Տարիներ շարունակ խախտելով եռակողմ անժամկետ համաձայնագրերը, որոնցով հաստատվել է հրադադարը ու հրաժարվելով հրադադարի խախտման հետախուզման մեխանիզմների ներդրումներից, Ադրբեջանն ի ցույց է դրել, որ մշտապես ունեցել է պատերազմ սկսելու ծրագրեր»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Նաղդալյանը նշեց, որ այս անգամ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ունի երկու առանձնահատկություն:

«Առաջին առանձնահատկությունն այն է, որ Ադրբեջանի նախագահի մակարդակով հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից, խնդիր է դրվել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Երկրորդ առանձնահատկություն այն է, որ այս անգամ մենք առնչվում ենք Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությանը: Այն դրսևորվում է տեղում թուրքական ռազմական ներկայությամբ: Այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ: Արցախի և Հայաստանի կարողությունները և վճռականությունը` հակադարձել այս դաշինքին, աներեր են»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Աննա Նաղդալյանը հավելեց, որ ՀՀ դիվանագիտական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, իսկ նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է տարբեր երկրների իր գործընկերների հետ:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (28.09.2020)
Դիտումներ: 80 | Վարկանիշ: 0.0/0
Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառ...
Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառ...

Քաղաքացիների ընդունելություն Քաջարանի համայնքապետա...
Քաղաքացիների ընդունելություն Քաջարանի համայնքապետա...

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացր...
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացր...

Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսա...
Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսա...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...

Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...
Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի և կընդլայ...
Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի և կընդլայ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62