Անկեղծորեն խնդրում ենք.Բելառուսը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում

Բելառուսը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ և ռազմական էսկալացիայով, որի ընթացքում կիրառվում է տարբեր տեսակի ծանր զինտեխնիկա և օդուժ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Բելառուսի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին` Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Վերահաստատում ենք պատրաստակամությունը ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերի միջև երկխոսության առաջխաղացման և իրենց համար այլ ընդունելի ձևաչափերում»,- ասված է հայտարարությունում:

Նախարարությունը նշում է, որ այսօր կարևոր է որքան հնարավոր է շուտ կանգնեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից:

«Մարդկային կյանքերն անգին են, այդ պատճառով շատ կարևոր է ներդնել բոլոր ջանքերը խաղաղության պահպանման և տարածաշրջանում հանգստության հաստատման հարցում»,- նշում է Բելառուսի ԱԳՆ-ն:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (28.09.2020)
Դիտումներ: 117 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուսի վտանգը բացառելու նպատակով բոլոր զորա...
Կորոնավիրուսի վտանգը բացառելու նպատակով բոլոր զորա...

Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...
Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...

Քաջարանցի մարզուհու փայլուն հաղթանակը
Քաջարանցի մարզուհու փայլուն հաղթանակը

Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...
Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...

Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտների հաղթանակի...
Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտների հաղթանակի...

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհված զինծառայողի ...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհված զինծառայողի ...

Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներ...
Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներ...

«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է ...
«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է ...

Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...
Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62