Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել. Արցախի ՊԲ պարզաբանումը

Սեպտեմբերի 28-ին Արցախի ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

«Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել: Հայցում ենք զինծառայող Գևորգյանի հարազատների ներողամտությունը և մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշում են ՊԲ մամուլի ծառայությունից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (28.09.2020)
Դիտումներ: 387 | Վարկանիշ: 0.0/0
Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ...
Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ...

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...
Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...

Իրանում կորոնավիրուսից հայուհի է մահացել
Իրանում կորոնավիրուսից հայուհի է մահացել

#ՄնաՏանը | Մեծ եղեռնի նյութական վնասը՝ մոտ 10...
#ՄնաՏանը | Մեծ եղեռնի նյութական վնասը՝ մոտ 10...

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան ...
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան ...

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...

Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրութ...
Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրութ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62