Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանրապետությունում հայտարարված  համընդհանուր զորահավաքի շրջանակներում ՀՀ զինված ուժեր զորակոչվեց նաեւ Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիս համայնքի ավագանու անդամ Կարեն Լազարյանը:

Գորիսի զորամասի տարածքում, որտեղ հավաքվում էին զորակոչվածները, Կարեն Լազարյանին ողջերթի խոսք հղեցին ԵԿՄ Սյունիքի խորհրդի նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, գնդապետ Արմեն Թումանյանը, Վարուժան Ալեքսանյանը, ուրիշներ:

Հիմնական տեղաբաշխման վայր մեկնելուց առաջ Կարեն Լազարյանը մասնավորապես ասաց. «Շարունակվող Արցախյան գոյամարտի այս փուլի պատասխանատուն մեր սերունդն է, մենք պետք է պաշտպանենք հայոց անկախությունն ու ազատությունը, հայոց արժանապատվությունը:

Եվ մենք դա անելու ենք անմնացորդ նվիրումով ու անպայման հաղթելու ենք…

Մի քիչ հապճեպ ստացվեց ինձ կանչելն ու տանելը, ուստի եւ չկարողացա պատշաճ ձեւով հրաժեշտ տալ քոլեջի դասախոսական եւ ուսանողական կոլեկտիվներին: Հիմա եմ նրանց խոսք, ավելի ճիշտ՝ խնդրանք ուղղում՝ պատերազմի եւ համաճարակի մեր օրերում առավելագույնն արեք, որպեսզի քոլեջի առօրյան եւ հատկապես դասապրոցեսը չխաթարվի, դրանով դուք ձեր բաժին ավանդը կբերեք մեր հաղթանակի գործում:

Իսկ ես գնում եմ պարտքի գիտակցումով: Հիմա մեր տեղը ճակատում է, կաբինետներից, տաքուկ անկյուններից հայրենասիրություն քարոզելն այլեւս ամոթ է, առավել ամոթ է զորակոչից խուսափելը եւ թամաշավորի կեցվածք ընդունելը:

Մինչեւ նոր հանդիպում…»:



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (28.09.2020)
Դիտումներ: 2182 | Վարկանիշ: 0.0/0
Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...
Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...

Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...

Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...
Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...

Անընդունելի է, որ կա մենյու, մենյուով կարող ես մու...
Անընդունելի է, որ կա մենյու, մենյուով կարող ես մու...

Ունենք տարօրինակ փաստ, որ Իլհամ Ալիեւը հրաժարվում ...
Ունենք տարօրինակ փաստ, որ Իլհամ Ալիեւը հրաժարվում ...

Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...
Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...

Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...
Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...

Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...
Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...
Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62