Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են Ջաբրայիլ-Ֆիզուլի և Թալիշ-Մատաղիս-«Եղնիկներ» հատվածը․ ԱՀ նախագահ

Առաջնագծում դիրքային առումով շատ բան չի փոխվել, առաջխաղացում կամ նահանջ շոշափելի առումով չի եղել՝ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի տեղեկատվական շտաբում ամփոփելով օրը:

«Շարունակվել են լայնածավալ մարտական գործողությունները Օմարից մինչև Արաքս։ Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ՝ Արաքսի՝ Ջաբրայիլ-Ֆիզուլի ուղղությունը, և Թալիշ-Մատաղիս-«Եղնիկներ» հատվածը։ Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում է տեղի ունեցել Մռավի ուղղությամբ։ Երեկ տվել էին՝ իբր Մռավը գրավել են, այսօր հարձակվել են։ Բայց ինչպես երեկ, այսօր էլ շարունակվել են նույն մարտական գործողությունները Օմարի ուղղությամբ»,- նշեց Արցախի նախագահը։

Հարությունյանը հավելեց, թե թշնամին հայտարարել էր իբր Ֆիզուլիի ուղղությամբ մի շարք գյուղեր գրավելու մասին, բայց այսօրվա հաշվարկով մոտ 50 տանկ և այլ զրահատեխնիկա է օգտագործել։

«Մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ զրահատեխնիկա, կոնկրետ թվեր չեմ կարող ասել։ Բայց ուզում եմ նշել, որ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին։ Ամիսներով պատրաստվել են այսօրվան, որ վնասազերծեն մեր կապի ուղղությունը։ 

Այն, որ սուտասան, խաբեբա ղեկավարությունը նշում է, թե անցել են հակահարձակման, հերթական անգամ ապացուցում է, թե ում հետ գործ ունենք»,- նշեց Հարությունյան՝ հավելելով, որ մեր տեսանյութերում երևում է հակառակորդի զինտեխնիկան՝ դրանք հարձակողական են, իսկ նրանք հրապարակում են մեր հակաօդային պաշտպանության տեխնիկաները։

Մարտական տակտիկան, որը կիրառել է՝ վնասազերծելու առաջին հերթին մեր հակաօդային ուժերը, որ կարողանան խոցել առաջին հերթին քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին՝ նշեց նախագահ Հարությունյանը



Աղբյուրը՝ https://www.1lurer.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (28.09.2020)
Դիտումներ: 414 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ
Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ

1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է
1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է

«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...
«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...

Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը
Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը

Գորիսում մեկնարկում է գյուղատնտեսության ոլորտում ա...
Գորիսում մեկնարկում է գյուղատնտեսության ոլորտում ա...

ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն
ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն

Քաջարանցի մարզուհու փայլուն հաղթանակը
Քաջարանցի մարզուհու փայլուն հաղթանակը

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջա...
Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջա...

Պետք չէ լուրջ դեմքով պնդել, թե իրավիճակը ստաբիլ է....
Պետք չէ լուրջ դեմքով պնդել, թե իրավիճակը ստաբիլ է....

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62