Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի կեցվածքը սանձելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20:00-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում:

Նա նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային և խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից ի վեր Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում: Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլերին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սանձելու և տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար:

Գերմանիայի կանցլերն իր խոր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով:Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (28.09.2020)
Դիտումներ: 169 | Վարկանիշ: 0.0/0
Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տ...
Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տ...

Կադրային առևտուր, բենզինի վաճառք, հաշվեհարդարներ. ...
Կադրային առևտուր, բենզինի վաճառք, հաշվեհարդարներ. ...

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ու...
Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ու...

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...

Armenia Airways-ի չվերթներն Իրան այս շաբաթ կիրական...
Armenia Airways-ի չվերթներն Իրան այս շաբաթ կիրական...

ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...
ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...

Շիրակի մարզում բուք է
Շիրակի մարզում բուք է

Գորիսի պետական համալսարանի ուսանողները Թանգարանայի...
Գորիսի պետական համալսարանի ուսանողները Թանգարանայի...

Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստա...
Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62