ԼՂ հակամարտությանը ցանկացած արտաքին միջամտություն անթույլատրելի է․ ԵՄ-ն ու Գերմանիան կոչով են հանդես եկել

Գերմանիայի դաշնային կառավարությունը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումներն անվանել է «վտանգավոր իրավիճակ»։ Բեռլինում նման տեսակետ է հայտնել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Բեռլինը զինադադարի ու անհապաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ է անում։

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչն իր հերթին պարզաբանել է, որ Բեռլինը կապի մեջ է երկու կողմերի հետ էլ՝ Երևանում և Բաքվում դեսպանների մակարդակով։

Եվրոպական միությունը սեպտեմբերի 28-ին նախազգուշացրել է 3-րդ երկրներին, որպեսզի վերջիններս ձեռնպահ մնան Լեռնային Ղարաբաղում բախումներին միջամտելուց ու քննադատության է ենթարկել «լուրջ էսկալացիան», որը սպառնում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հայտնել է, որ Բրյուսելը դեռևս չի կարող հաստատել հակամարտությանն արտաքին ուժերի միջամտությունը, սակայն հավելել է․ «Այս հակամարտությանը ցանկացած արտաքին միջամտություն անթույլատրելի է»։



Աղբյուրը՝ https://factor.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (28.09.2020)
Դիտումներ: 139 | Վարկանիշ: 0.0/0
Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում
Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում

Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Tr...
Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Tr...

Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվում
Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվում

Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....
Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....

Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...
Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...

ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...
ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...

Սիսիանի գրադարանի աշխատակցուհիները դպրոցներին և նո...
Սիսիանի գրադարանի աշխատակցուհիները դպրոցներին և նո...

Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...
Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...

ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...
ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62