ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է արտակարգ նիստում քննարկել ԼՂ իրադրությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին գումարել հրատապ դռնփակ խորհրդակցություններ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը:

«Քննարկումն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի երեքշաբթի օրը՝  դռնփակ խորհրդակցության ձևաչափով», - նշել է աղբյուրը:

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ հանդիպումը նախաձեռնել են եվրոպական մի շարք պետություններ: 

Խորհրդակցության ձևաչափը ենթադրում է, որ ներկա են լինելու միայն Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրների դիվանագետները՝ առանց հակամարտության կողմերի:

Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեինսալուն սեպտեմբերի 27-ին հայտնել էր, որ Էստոնիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (28.09.2020)
Դիտումներ: 127 | Վարկանիշ: 0.0/0
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղա...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղա...

Կորոնավիրուսը սպառնում է նաեւ ավտոշուկային
Կորոնավիրուսը սպառնում է նաեւ ավտոշուկային

Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջան...
Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջան...

Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը...
Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը...

Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատա...
Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատա...

ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակ...
ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակ...

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան ...
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան ...

#ՄնաՏանը. Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի...
#ՄնաՏանը. Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի...

Վրաստանում խուճապ է․ քաղաքացիները դատարկում են սու...
Վրաստանում խուճապ է․ քաղաքացիները դատարկում են սու...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62