Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության  գոտում լարվածության աճի կապակցությամբ եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակչության շրջանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարությունը տարածել է հունական «Greek city time»-ը:

«Բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ դադարեցնել ռազմական գործողությունները` լարվածությունը հնարավորինս արագ նվազեցնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Իրադարձությունների զարգացման լույսի ներքո արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում վերջինս նրան տեղեկացրել է իրավիճակի զարգացման մասին:

Իր հերթին, պարոն Քրիստոդուլիդեսը  Մնացականյանին հայտնել է Կիպրոսի կառավարության աջակցության մասին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և դատապարտել է երրորդ կողմերի ցանկացած գործողությունը եւ միջամտությունը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (28.09.2020)
Դիտումներ: 120 | Վարկանիշ: 0.0/0
Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...
Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...

ՀՀ-ն պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյու...
ՀՀ-ն պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյու...

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպա...
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպա...

«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել...
«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել...

ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ...
ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ...

Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...
Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...
Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...
Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...

Քաջարան քաղաքում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր» և ...
Քաջարան քաղաքում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր» և ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62