Զգուշացնում ենք՝ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ. Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ

Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային Հայաստանին եւ Ադրբեջանին նախազգուշացրել է խուսափել Իրանի սահմանամերձ շրջաններում սխալ նշանառությունից:

«Զգուշացնում ենք, որ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ: Սխալմամբ երկու ական է ընկել մեր սահմանների մոտակայքում, եւ մենք տեղեկացրել ենք նրանց, հուսով ենք, որ հանգստություն կհաստատվի»,- «Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ ասել է գեներալ Ռեզային:

Միեւնույն ժամանակ իրանցի պաշտոնյան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Վերջինս հավելել է, որ համապատասխան ծանուցում է ուղարկել երկու երկրների սահմանապահներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանից արձակված ականներն ընկել էին իրանական սահմանամերձ գյուղերից մեկում



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.09.2020)
Դիտումներ: 789 | Վարկանիշ: 0.0/0
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «...
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «...

Ապրիլին Գորիսը մեկ շաբաթով կդառնա Հայքի գլխավոր ՏՏ...
Ապրիլին Գորիսը մեկ շաբաթով կդառնա Հայքի գլխավոր ՏՏ...

Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում
Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Կապանում տեղակայված N զո...
Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Կապանում տեղակայված N զո...

Չարաշահումներ՝ Ույծ համայնքի միջնակարգ դպրոցում. մ...
Չարաշահումներ՝ Ույծ համայնքի միջնակարգ դպրոցում. մ...

5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...
5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...

Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներում «Այո»-ի շտաբը...
Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներում «Այո»-ի շտաբը...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62