Պետք է խուսափել կեղծ տեղեկություն տարածելուց. վրացի հայագետը Վրաստանի տարածքով զենքի տեղափոխման մասին

Սեպտեմբերի 28-ին սոցիալական ցանցերի հայկական տարածքում հակավրացական տրամադրություն պարունակող գրառումներ սկսեցին շրջանառվել: Որոշ օգտատերեր Վրաստանին մեղադրում են ռուսական զենքն իր տարածքով Հայաստանին հասցնել թույլ չտալու մեջ, նշում, թե միևնույն ժամանակ Վրաստանն օգնում է Ադրբեջանին՝ Իսրայելից զենք ստանալու մեջ, գրում է Aliq.ge կայքը։

Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, հայագետ Լելա Ջեջելավան «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասել է, որ նման տեղեկություններ տարածելը անթույլատրելի է:

«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այսօր հայ-ադրբեջանական կռիվը ոչ միայն սահմանին է, այլև համացանցում, սա տեղեկատվական պատերազմ է: Մենք պետք է խուսափենք կեղծ տեղեկություն տարածելուց: Բոլորս էլ լավ գիտենք Վրաստանի դիրքորոշումը»,-  նշել է Ջեջելավան:

Հիշեցնենք` այս տարվա հուլիսին՝ Տավուշի սահմանային մարտերի ժամանակ, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարություններ էին տարածել, թե «Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանը Վրաստանի միջոցով զենք է ստացել Սերբիայից», ինչը պաշտոնական Թբիլիսին հերքեց հետագայում:

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հոդվածը երկու ռազմավարական գործընկերների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելու նպատակ ուներ:

Նյութում նշված էր նաև, որ վերջին օրերի ընթացքում Հայաստանը Վրաստանի միջոցով զենք էր ստացել նաև Ռուսաստանից: Խոսվում էր «ԿամԱԶ» մակնիշի մեքենաների մասին, որոնց վրա ռազմական նյութեր են տեղադրված եղել: Նյութում ասվում էր նաև, որ հենց այս զենքով է ՀՀ-ն կրակ բացել ադրբեջանական գյուղերի ուղղությամբ, ինչը հերքվել է պաշտոնական Երևանի կողմից:

Ի դեպ՝ այս հրապարակումից հետո Ալիևը աշխատանքից հեռացրեց Սերբիայում Ադրբեջանի դեսպանին, որի հանդեպ հետագայում քրեական գործ հարուցվեց: Զուգահեռաբար, Բաքուն փոխեց Վրաստանում իր դեսպանին:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսված մարտերից օրեր առաջ Իլհամ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Վրաստանի կառավարությանը՝ իր խոսքով՝ «Հայաստանին զենք տեղափոխելու հնարավորություն չտալու համար», ինչը ևս պաշտոնական Թբիլիսին չէր հաստատել:



Աղբյուրը՝ https://www.1lurer.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.09.2020)
Դիտումներ: 173 | Վարկանիշ: 0.0/0
Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտների հաղթանակի...
Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտների հաղթանակի...

Գորիսում ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի...
Գորիսում ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի...

Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից
Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից

Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներ...
Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներ...

Սիսիան համայնքի 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի ...
Սիսիան համայնքի 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի ...

Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Tr...
Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Tr...

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, ...
Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, ...

Ապրիլի 5-ից հետո դուք կտեսնեք, թե սյունեցիներն ինչ...
Ապրիլի 5-ից հետո դուք կտեսնեք, թե սյունեցիներն ինչ...

ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մ...
ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62