Սյունյաց քաջերի ոգին անկոտրելի է. ԵԿՄ-ն համախմբում է լեռնեցիներին

Սյունիքը Հայոց հողի անառիկ դարպասն է, որ անքակտելի կապով սերտացած է Արցախ աշխարհի հետ: Մեր խրոխտ լեռներում մշտատև թևածում է Նժդեհի անկոտրում շունչը, որն էլ անմեկնելի ոգեղենությամբ ու ուժով սնում է սյունյաց քաջորդիներին: 

Սյունիքի Երկրապահ կամավորականների միությունը` փայլուն ռազմական գործիչ, լեգենդար գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ համախմբում է լեռնեցիներին, որոնք անհամբեր սպասում են` վայրկյան առաջ կանգնելու յուր եղբայրների կողքին, միասնաբար մաքառելու նենգ ոսոխի դեմ: 

Սյունյաց ԵԿՄ-ն հավաստիացնում է` հայի բռունցքված պայքարը պսակվելու է միմիայն հաջողությամբ:

Աստծո սուրբ ու պատվական խաչի ներքո` մեր հայրենիքը հավերժելու է, ինչպես և մի′շտ: 

Փառք ու պատի′վ համազգային պայքարի շուրջը համախմբված զավակներին մեր, փառք ու պատի′վ Արցախցու դրկից Սյունեցուն, որ ամրակուռ կամք է դրսևորում այս գոյամարտում` հանուն հայրենյաց, հանուն հաղթանակի: Ի զե′ն….

Կասկածից վեր է` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

Նանե Ավանեսյան 
 



Աղբյուրը՝ http://goristoday.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.09.2020)
Դիտումներ: 1002 | Վարկանիշ: 0.0/0
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային ...
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային ...

Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...
Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...

Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23
Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամ...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամ...

Գյուղապետի կինը աշխատանքի չի գնացել, բայց ստացել է...
Գյուղապետի կինը աշխատանքի չի գնացել, բայց ստացել է...

Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...
Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թալիշ գյուղը թշնամու վերահսկողության նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թալիշ գյուղը թշնամու վերահսկողության նե...

Սիսիան համայնքի 2019թ. բյուջեի եկամուտների և ծախսե...
Սիսիան համայնքի 2019թ. բյուջեի եկամուտների և ծախսե...

Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62