Բրազիլիան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և հարգանք դրսևորել միմյանց և կրոնական ինքնորոշման հանդեպ

Բրազիլիայի կառավարությունը անհանգստությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական առճակատման ընթացքին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Բրազիլիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որն այսօր հրապարկվել է գերատեսչության կայքում:

«Բրազիլիայի կառավարությունն անհանգստությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված դիմակայության զարգացումներին, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում: Բրազիլիան կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգանք դրսևորել միմյանց ազգային և կրոնական ինքնորոշման հանդեպ և վերադառնալ բանակցությունների համապատասխան հարցերի շուրջ»,- նշվում է փաստաթղթում:  

Բրազիլիայի ԱԳՆ-ն նաև խոր ափսոսանք է հայտնել մարդկային կորուստների համար:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.09.2020)
Դիտումներ: 126 | Վարկանիշ: 0.0/0
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...
Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մն...
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մն...

Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկու...
Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկու...

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամ...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամ...

Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...
Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է կորոնավիրուսի պ...
ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է կորոնավիրուսի պ...

«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չ...
«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չ...

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62