Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը

Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող  F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա»  օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի  «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:

Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ 

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում  Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: 

Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60  կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.09.2020)
Դիտումներ: 527 | Վարկանիշ: 0.0/0
Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղա...
Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղա...

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փոր...
ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փոր...

Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...

Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...
Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...

Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...
Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...

Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն...
Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն...

Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խ...
Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խ...

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...

Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացն...
Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62