Թուրքական քարոզչությունը սխալմամբ սերբ դերասանին ներկայացրել է որպես «վարձկան» Հայաստանում

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին Բաքուն և Անկարան շարունակում են ապատեղեկատվությունների հոսքը. այս անգամ թուրքական քարոզչությունը խայտառակ սխալմամբ սերբ հայտնի դերասանին ներկայացրել է իբրև Հայաստանում գործող վարձկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-ամյա սերբ դերասան և պրոդյուսեր Միլոշ Բիկովիչը թուրքական քարոզչության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ է «ներքաշվել» այն բանից հետո, երբ թուրքական Derin Dusunce-ը Twitter- ի իր էջում հրապարակել է Բիկովիչի՝ զինվորական համազգեստով լուսանկարը՝ տարօրինակ մակագրությամբ.

«Սերբական ծագումով վարձկան Ալեքսա Ջուրիչին նկատել են Հայաստանում ... »

Իրականում այդ լուսանկարն ընդամենը կադր է «Կոսարե» ֆիլմի նկարահանման հրապարակից, որը թուրքական քարոզչամեքենայի կողմից խայտառակ սխալմամբ օգտագործվել է՝ դերասանին «ներքաշելու» հակամարության մեջ: Ինչպես նկատել է Telegraf-ը՝ չնայած՝ «Թվիթեր»-ի շատ օգտատերեր մեկնաբանություններ են թողել՝ փորձելով բացատրել, որ նա դերասան է, զինվոր չէ, առավել ևս՝ վարձկան, այնուամենայնիվ, Derin Dusunce-ը չի հեռացրել ապատեղեկատվական հրապարակումը:

Բիկովիչը ևս, թուրքական կայքի այս քայլից շփոթված, անձամբ արձագանքել է ապատեղեկատվությանը՝ վերահրապարակելով թվիթը: Դրանից հետո Բիկովիչը փորձել է կատակել՝ գրելով, որ ինքը երբեմն նկարահանումների, գովազդների ընդմիջումների ժամանակ, համազգեստ է հագնում և գնում է խաղաղություն հաստատելու՝ որտեղ անհրաժեշտ է: Հետո նա ավելացրել է. «Հիմա լրջորեն. ես չգիտեմ, թե ինչու եք լուսանկար տեղադրել կինոնկարից ... ծիծաղելի և անլուրջ՝ շատ լուրջ թեմայի համար»:

Թուրք-ադրբեջանական դաշինքի այս քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ այդ երկրների քարոզչամեքենան ցայտնոտի մեջ է, և նրանց առջև խնդիր է դրված ամեն գնով տարածել ապատեղեկատվություն, որքան էլ այն լինի անհեթեթ: Նույնիսկ այն դեպքում , երբ ապատեղեկատվության զոհը բարձրաձայնում է դրա մասին, նրանք չեն հեռացնում տարածվող կեղծիքը:

Հավելենք նաև, որ սերբ վարձկանին՝ Հայաստանում տեսնելու մասին գրառում էր կատարվել թվիթերյան մեկ այլ օգտատիրոջ Bugi-ի կողմից։



Աղբյուրը՝ https://infocheck.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.09.2020)
Դիտումներ: 341 | Վարկանիշ: 0.0/0
«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին հրապա...
«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին հրապա...

«Գորիս» ԲԿ-ի պոլիկլինիկայում բնակչության բոլոր խմբ...
«Գորիս» ԲԿ-ի պոլիկլինիկայում բնակչության բոլոր խմբ...

«Սիսիան սիթի» սուպերմարկետը պարզաբանում է տարածել ...
«Սիսիան սիթի» սուպերմարկետը պարզաբանում է տարածել ...

Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրակա...
Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրակա...

Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...
Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Հանրային բաց լսումներ Սիսիան համայնքի 2019թ. տարեկ...
Հանրային բաց լսումներ Սիսիան համայնքի 2019թ. տարեկ...

Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...
Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...

Լավաշի օր՝ Ծաղկունքում. Կուստուրիցան ելույթ կունեն...
Լավաշի օր՝ Ծաղկունքում. Կուստուրիցան ելույթ կունեն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62