Հակառակորդն ունի 790 զոհ, 1900 վիրավոր զինծառայող, ոչնչացվել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ

Արցախի սահմանին, օրվա ընթացքում համառ մարտերը շարունակվել են սահմանի ողջ երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները: Հայկական բանակի ստորաբաժանումները, վարելով թեժ մարտեր, արձանագրել են շեշտակի, զգալի հաջողություններ, օրվա ընթացքում խոցելով բազում միավոր զրահատեխնիկա, կենդանի ուժ, հակառակորդի ԱԹՍ-ներ, որոնցից շատերի տեսանյութերն, որպես ապացույց ներկայացրել ենք. այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պատերազմի սկսվելու պահից ի վեր հակառակորդը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ և դժվար մարտեր, մոտավոր տվյալներով կա 1900 վիրավոր՝ ադրբեջանական բոլոր ստորաբաժանումները միասին վերցրած: Հայկական ստորաբաժանումները հակատանկային տարբեր միջոցներից, այդ թվում՝ հրետանային միջոցներով, տանկեր են խոցել: Խոցել են հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, ոչնչացվել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ, որի մասին երեկ հայտնել ենք»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա  հիշեցրեց, որոր այսօր հարձակման է  ենթարկվել նաև ՀՀ Վարդենիսի տարածաշրջանը, հարձակման է ենթարկվել ավիացիոն և հրթիռային օդային հարձակման այլ միջոցներից՝ մասնավորապես մարտական ԱԹՍ-ներից: Ցուցադրվել են կադրերը, թե ինչպես են Վարդենիսի ուղղությամբ թիրախավորվում խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները, ավտոբուս, գյուղի ջրատար:

«Ցավոք, այսօր ունեցանք կորուստ՝թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները, որոնց մասին բարձրաձայնվել էր մեր կողմից, գտնվում էին Ադրբեջանի տարածքում և առաջին օրից մասնակցել էին ադրբեջանական օդուժի և այլ հարձակողական միջոցների գործողությունների համակարգմանը, այսօր խոցել են Հայաստանի ռազմաօդային ուժերին պատկանող ՍՈւ-25 գրոհիչը, ցավոք օդաչուն մահացել է: Ադրբեջանը շտապեց հերքել, որ նման ինքնաթիռ Ադրբեջանի ռազմաօդային սպառազինության մեջ չկա, մենք լավ գիտենք, որ դա պատկանում է Թուրքիային և այդ մասին հստակ նշեցինք:Այս պահին կարող եմ ասել, որ մեր կորուստները ամփոփում ենք կներկայացնենք վաղը առավոտյան»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:



Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, 1900 վիրավոր զինծառայող, ոչնչացվել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.09.2020)
Դիտումներ: 77 | Վարկանիշ: 0.0/0
Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...
Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...

Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածնե...
Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածնե...

Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանո...
Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանո...

Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...
Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...

Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային ...
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային ...

Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...
Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...

ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամ...
ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամ...

Քաղաքացիների ընդունելություն Քաջարանի համայնքապետա...
Քաղաքացիների ընդունելություն Քաջարանի համայնքապետա...

Չեզոք դիրք ընդունած ընդդիմությունը սպասարկում է «Ո...
Չեզոք դիրք ընդունած ընդդիմությունը սպասարկում է «Ո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62