Ջորջ Բաղումյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին. Գումարը կծախսվի ի շահ հայ ժողովրդի

«PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նշելով, որ գումարի յուրաքանչյուր ցենտը ծախսվելու է ի շահ հայ ժողովրդի:

«Եթե ասեմ՝ շնորհակալ եմ, կնշանակի` ոչինչ չասացի։ Ուզում եմ պարզապես վստահեցնել, որ այդ գումարն ամբողջությամբ՝ միանվագ ճանապարհով (կախված պատերազմական իրավիճակի հետագա ընթացքից) կամ դրա յուրաքանչյուր ցենտը՝ երկարաժամկետ կտրվածքով, կծախսվի բացառապես ի շահ մեր պետության եւ ժողովրդի։ Եվ ես հաշվետու եմ ծախսված ամեն լումայի համար»,- գրել է Հակոբյանը:

Վարչապետի տիկինը հիշեցրել է, որ մեծանուն բարերարը հուլիսյան մարտերի օրերին էլ 250 հազար դոլար էր փոխանցել՝ «զինվորների համար»: Այդ գումարը կուղղվի զինվորների վերականգնողական բուժմանը։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.09.2020)
Դիտումներ: 177 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրե...
ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրե...

Ինչպես բուժել երեխայի հարբուխը (տեսանյութ)
Ինչպես բուժել երեխայի հարբուխը (տեսանյութ)

Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...
Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...

ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...
ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...

Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությո...
Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությո...

Առուշ Առուշանյանը ցավակցական ուղերձ է հղել ՊԲ պայմ...
Առուշ Առուշանյանը ցավակցական ուղերձ է հղել ՊԲ պայմ...

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության ...
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության ...

Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...

Հրդեհ Քաջարան քաղաքում. տուժածներ չկան
Հրդեհ Քաջարան քաղաքում. տուժածներ չկան

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62