ՊԲ-ն հետ է վերադարձել նախկինում կորցրած որոշ դիրքեր. ՊԲ հրամանատարի տեղակալ

Ադրբեջանի զավթողական մտահաղացումը ձախողվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Ռազմաճակատի տարբեր ուղղություններով Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ` հետ վերցնելով նախկինում կորցրած որոշակի դիրքեր: Հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով: Ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ բոլոր ուղղություններով»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով` հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները: «Չհամակերպվելով  նախորդ օրերին ունեցած անհաջողությունների հետ, հակառակորդը այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը: Եվ գիշերվա ընթացքում, և ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, ծանր հրետանիներ, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը, սակայն այս անգամ ևս ունենալով անհաջողություններ՝ վերադարձել է նախկին դիրքեր և փորձել ամրանալ այնտեղ»,- ասել է Սարգսյանը:

Ըստ ՊԲ հրամանատարի տեղակալի` հակառակորդը ինտենսիվ գրոհել է այն ուղղությունները, որտեղ նախկինում ունեցել է հաջողություններ:

«ՊԲ-ն վճռականորեն հակահարված է հասցրել հակառակորդին, ձախողելով նրա առաջխաղացումները բոլոր ուղղություններով»,- եզրափակել է Սարգսյանը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.09.2020)
Դիտումներ: 205 | Վարկանիշ: 0.0/0
Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում
Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում

Գորիսի քաղաքային պատկերասրահում կայացավ Հրանտ Բաղդ...
Գորիսի քաղաքային պատկերասրահում կայացավ Հրանտ Բաղդ...

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...
Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...
Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...
Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...

Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...

Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...

ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...
ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62