Ռազմական գիտության չափորոշիչներով Ադրբեջանի օպերացիան տապալված է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը տապալել է օպերացիան: Հայկական զինված ուժերը նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: «Հայկական ժամանակին» երեկ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հայտնեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին շփման գծի ամբողջ երկայնքով: Դրան հաջորդեց Արցախում եւ Հայաստանում ռազմական դրություն եւ զորահավաք հայտարարելու մասին համապատասխան որոշումները: Այսպիսի լայնամասշտաբ գործողություններ, ըստ ՊՆ-ի, Ադրբեջանը նախապես է պլանավորել:

Թեմայի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանի հետ մեր զրույցը ստորեւ.

Պարո՛ն Հովհաննիսյանշատ խոսվեցոր սա պլանավորված հարձակում էրԸստ Ձեզ՝ Տավուշյան մարտերից հետո՞, թե՞ առաջ էր պլանավորվել, եւ արդյոք Տավուշյան մարտերը Ադրբեջանը որպես խա՞յծ էր օգտագործել մեծ գործողությունից առաջ:

- Դժվար է այդպիսի վերլուծություն անել, դրա համար ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք հստակ ասել, թե սա որ պահից էր պլանավորված եւ Տավուշի հետ ինչ հարաբերակցության մեջ էր: Բայց որ սա լայնածավալ պլանավորված եւ բազում տարբեր զորավարժությունների ժամանակ փորձարկված թուրք-ադրբեջանական տանդեմի թուրքական լիարժեք աջակցությամբ օպերացիա էր՝ տեխնիկական համալրմամբ, դա փաստ է, ոչ մի կասկած չի հարուցում: Կարելի է ասել՝ ամբողջ ադրբեջանական բանակը՝ իր ողջ ներուժով, սպառազինության ծավալով անցել է լայնածավալ հարձակման Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ, ու սա չէր կարող կարճաժամկետ պլանավորմամբ իրականացվել:

Այսինքն՝ ամիսներ առաջ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացված զորավարժությունները նախապատրաստությո՞ւն էին:

- Իհարկե, միանշանակ այո:

Թեեւ դեռ վաղ է գնահատականների համարբայց, այնուամենայնիվ, ռազմավարական տեսանկյունից ի՞նչ իրավիճակ է՝ հաշվի առնելով առկա տեղեկատվությունը:

- Իմ կարծիքով՝ օպերացիայի սկսվելուց հաշված ժամեր անց մեծ հաշվով առավելությունը մեր կողմն է եղել, որովհետեւ նախաձեռնությունը վերցրել ենք մեր ձեռքը, հարձակման թափը կոտրված է: Հարձակվողները, կազմելով բավականին մեծ խմբավորումներ (տասնյակ հազարների հասնող) եւ մշակելով բանակային կորպուսների առնվազն առանձին օպերացիաներ, իսկ ավելի հավանական է՝ միասնական բանակային օպերացիա, բնականաբար, խնդիր չէին դրել 1-2 դիրք վերցնել, այլ ավելի խորքային խնդիրներ էին դրել: Առաջիկա խնդիրը, որ դրվում է բանակային կորպուսի առաջ, դա մոտավորապես դիմացի գնդի գրավումն է, իսկ դա 15-20 կիլոմետր խորություն է: Պարզ է, որ, ըստ էության, այդ խնդիրը չի լուծվել, եւ դա նշանակում է, որ օպերացիան տապալվել է, եւ նախաձեռնությունը մեր ձեռքում է: Էլ չասած, որ, 24 ժամը չլրացած, նույնիսկ չնչին ձեռքբերումները, որոնք, ըստ էության, գումարտակային ու գնդային մակարդակի հաջողություններ կարելի էր համարել Ադրբեջանի համար, հետ են վերցվել: Այսինքն՝ հայկական զինված ուժերը հակագրոհել են եւ հետ են վերցրել անմիջապես ադրբեջանական «հաջողությունները»: Հետեւաբար խոսել ադրբեջանական զորքերի հաջողությունների մասին ընդհանրապես տեղին չէ: Այս պահին 30-35 ժամ մարտերը շարունակվում են: Այս ընթացքում մեկ միասնական ու ընդհանուր հարձակումից բացի, առանձին եւս մի քանի տասնյակ հարձակվողական փորձեր են կատարվել փոքր ուժերով, ու դրանք բոլորն անխտիր հետ են մղվել՝ հակառակորդին պատճառելով զգալի մարտական կորուստներ:

Երեկ հայտարարել էիքոր Ադրբեջանն իր ձեռքի տակ եղած բոլոր զինատեսակներն օգտագործում էՈրո՞նք են այս պատերազմում կիրառված ամենամեծ զենքերըորքանո՞վ են դրանք արդյունավետ օգտագործվումԸնդհանուր առմամբ պատկերացում կա՞թե որքան մարդկային ռեսուրս է օգտագործում հակառակորդը այս պատերազմում:

- Իմ կարծիքով՝ Ադրբեջանի մոտ 120 հազարանոց զինված ուժերի եթե ոչ 90 տոկոսը, ապա դրան շատ մոտ թիվ, ամեն դեպքում, կատարում է մարտական խնդիր: Պարզ է, բոլորը չեն բերվել առաջին գիծ եւ պարզ է, որ բոլորը առաջին շարակազմում չեն, եթե նույնիսկ առաջին գծին մոտ են: 2-3 շարակազմով տեղակայված զորամասեր ու միավորումներ են խնդիրը կատարում: Կարելի է ասել՝ Ադրբեջանի ամբողջ զինված ուժերը՝ բոլոր ծառայություններով, բոլոր զորատեսակներով ու ստորաբաժանումներով, մեր դեմ են այսօր կիրառվում:

Արդյունավետությունը միայն կարելի էր քննարկել օպերացիայի հաջողության չափորոշիչներով, իսկ ռազմական գիտության չափորոշիչներով օպերացիան տապալված է:  

ՀՀ զինված ուժերը իր զինանոցում առկա զինատեսակների քանի՞ տոկոսն է կիրառելԱմենամեծ զենքերը, մասնավորապես՝ ՍՈՒ-30-ը, կիրառելու կարիք տեսնո՞ւմ եք հիմա:

- Ադրբեջանի դեպքում կիրառված ամենամեծ զինատեսակները, ըստ էության, 300 միլիմետրանոց հարձակվողական համազարկային հրթիռային միջոցներն են՝ «Սմերչները», «Քասիրգաները», «Պոլոնեզը», կիրառվել են ամբողջ հրետանային համակարգերը՝ բոլոր տրամաչափերի՝ 182 մմ, 120 մմ եւ այլն: Կիրառվել է օդուժը՝ ամենահեռահար միջոցներով, ամբողջ անօդաչու թռչող սարքերի տեսականին: Մեր դեպքում ամենամեծ տրամաչափերը չեն կիրառվել ընդհանրապես, եւ մենք հիմնականում սովորական հրետանիով մեր խնդիրը լուծել ենք այլ զորատեսակների հետ միասին: Դժվարանում եմ ասել, թե քանի տոկոսի մասին կարելի է խոսել:

Կարո՞ղ ենք այս մարտերը բնութագրել ոչ այդքան առաջնագծում տեղի ունեցող, որքան թիկունքում՝ հաշվի առնելովոր կիրառվում են հրետանային զինատեսակներ:

- Ընդհանրապես պատերազմները վաղուց չեն վարվում միայն առաջնագծում: Պատերազմը վարվում է շատ ու շատ մեծ խորության վրա, միաժամանակ ու գրեթե նույն ինտենսիվությամբ: Այսօր տեղեկատվական կենտրոնը, ՊՆ մամուլի խոսնակը՝ իր ենթականերով, Գլխավոր շտաբը, տեղեկատվական վարչությունը, այս բոլորը չորրորդ հարթության մեջ զուգահեռ պատերազմի մեջ ենք գտնվում: Այսինքն՝ վիրտուալ հարթության մեջ վարվում է նույն ինտենսիվությամբ եւ որոշիչ մարտական գործողություններ՝ նույն կերպ, ինչպես ցամաքում, օդում այլ հարթության մարտական գործողությունները: Եթե դրանք չեղան փոխհամագործակցված, ներդաշնակ, մեկը մյուսի հետ համահունչ, ապա հաջողություն արձանագրել չես կարող:

Հայկական կողմի ձեռքի տակ էր հայտնվել հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա՝ իրենց մարտական լրակազմովայդ թվում՝ ՀՄՄ-3 (հետեւակի մարտական մեքենա): Ի՞նչ զրահատեխնիկաների մասին է խոսքը:

- Մեծ մասը ՀՄՄ-2 է: Մեծ մասը վերականգնվող եւ հետագա շահագործման ենթակա տեխնիկաներ են:

Հայկական զինված ուժերը արդյոք մինչ այս ունեցե՞լ է ՀՄՄ-3, եթե՝ ոչ, ապա նշեքթե այն ի՞նչ ազդեցություն կունենա մեր սպառազինության մեջ:

- 1-2 միավոր ՀՄՄ-3-ը որեւէ մեծ ազդեցություն չի կարող ունենալ մեզ վրա: Այո՛, մինչեւ այդ չենք ունեցել, սա կլինի դասական ռազմավար: Չեմ կարծում, թե 1-2 միավոր ՀՄՄ3-ն ինչ-որ մեծ բան է փոխում. ի՞նչ տվեց դա Ադրբեջանին իրենց հարձակման ժամանակ, գրեթե՝ ոչինչ:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի սեպտեմբերի 29-ի համարում



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.09.2020)
Դիտումներ: 468 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...
Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...

Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...

#ՄնաՏանը | Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայո...
#ՄնաՏանը | Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայո...

«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...
ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և նրա կի...
Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և նրա կի...

ԱՄՆ կառավարությունը վերացրեց Արցախին տրամադրվող օգ...
ԱՄՆ կառավարությունը վերացրեց Արցախին տրամադրվող օգ...

#ՄնաՏանը. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկո...
#ՄնաՏանը. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62