Թուրքիային հետաքրքիր չի Արցախը. Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ. Արայիկ Հարությունյան

Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորական տղաներին: Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն:

Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին:

Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, հավերժի ճամփորդի մեր երթում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին:

Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը»,- նշել է Հարությունյանը:

Անդրադառնալով հնարավոր զինադադարին նա ասել է. «Մենք չենք խնդրելու զինադադար, մենք պարտադրելու ենք զինադադար, եթե մենք խնդրենք զինադադար, դա կլինի Հայաստանի վախճանը, որովհետեւ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Թուրքիայի դեմ։ Իսկ Թուրքիային հետաքրքիր չի Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը. Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ։ Մեր ապրելու իրավունքից կախված է մեր ապագան. պիտի փորձենք ապրել»։

Նրա խոսքով, մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում. «Խփելու ենք այնքան, մինչև ուշքի գան»։

Մանրամասները՝ տեսանյութում



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.09.2020)
Դիտումներ: 268 | Վարկանիշ: 0.0/0
Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...
Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակե...
Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակե...

Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավ...
Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավ...

Հայտնի է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին ...
Հայտնի է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին ...

Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը
Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...
«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...

Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...
Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...

Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկու...
Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկու...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62