Էրդողանն իր պանթյուրքական շքեղ երեւակայության մեջ հույս ունի իրականություն դարձնել նոր օսմանյան կայսրության երազանքը

Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանն իր էջում խոսել է հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին՝ նշելով, որ Թուրքիան Հայաստանին մեղադրում է տարածաշրջանն ապակայունացնելու մեջ, սակայն իրականում այս ավտոկրատ, ազգայնական իսլամիստ առաջնորդը՝ Էրդողանն է, որ պանթյուրքիստական իր շքեղ երեւակայությամբ հույս ունի ստեղծել մի նոր օսմանյան կայսրություն:

Դերասանուհին հիշեցրել է, որ The Guardian-ը բացահայտել է, որ Թուրքիան սիրիացի զինյալներ է վարձում՝ Ադրբեջանում աշխատելու առաջարկով. «Սիրիացի ապստամբ մարտիկները գրանցվել են մասնավոր թուրքական անվտանգության ընկերությունում, որ Ադրբեջանում որպես պահակազոր աշխատեն. սրա մասին ասել են Սիրիայի ապստամբների վերջին հենակետում գտնվող զինյալները: Եվ դա կատարվում է այն ժամանակ, երբ Բաքվի եւ հարեւան Հայաստանի երկարատեւ հակամարտությունը ցույց է տալիս դրա սրացման վտանգավոր նշաններ»:

Արսինե Խանջյանը նշել է, որ ադրբեջանական ուժերը հարձակվում են Արցախի վրա, մինչդեռ Թուրքիայի նախագահ Էրդողանը կեղծ տեղեկատվություն է տարածում եւ պնդում, որ Հայաստանն է սպառնալիք տարածաշրջանում:

«Սա նույն մեգալոմանյակալ (իշխանության անզուսպ ձգտմամբ – խմբ.), ավտոկրատ, ազգայնական իսլամիստ առաջնորդն է, որը մի քանի օր առաջ բերման ենթարկեց տեղական Քրդական բանվորական կուսակցության ավելի քան 60 անդամների, որոնք ուղղակի դատական կարգով դիմել էին, որ պատգամավորներից մի քանիսը զրկվեն պատգամավորական անձեռնմխելիությունից: Պատճա՞ռը. Քոբանիի՝ 4 տարի առաջվա հետաքննություններն են: Եվ այժմ իր պանթյուրքական շքեղ երեւակայության մեջ նա հույս ունի աջակցել Ադրբեջանին ռազմական եւ ռազմավարական բոլոր միջոցներով, որ իրականություն դարձնի նոր կամրջի եւ հյուսիսային Կովկասի բոլոր թյուրքական խմբերին միավորող նոր օսմանյան կայսրություն ստեղծելու իր երազանքը:

Ադրբեջանն Արցախում սեփական հավակնություններն ունի եւ հայերի դեմ պատերազմ է մղում դրանց համար՝ սպասարկելով Թուրքիայի շահերը, Թուրքիայի արեւմտյան դաշնակիցների շահերը եւ, ընդհանուր առմամբ, աշխարհաքաղաքական եւ տնտեսական անբարեխիղճ շահեր, որոնք Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան կապում են երկու հայտնի բռնապետերի՝ Ալիեւի եւ Էրդողանի հետ, որ հայտնի են արժանապատիվ քաղաքացու ու մարդու իրավունքների ամեն տեսակի ոտնահարումներով»:

Հայտնի դերասանուհին հավաստում է, որ հայերը համառորեն պահանջելու են, որ կեղծավոր ու ագահ գերտերությունները դադարեցնեն այս անամոթ եւ վայրենի հարձակումներն իրենց նախնիների հողերի վրա: «Մենք հազարամյակներ շարունակ եղել ենք բնիկ ժողովուրդն այս հողի, որը կոչվում է Հայաստան եւ Արցախ: Եվ մինչեւ 1915 թվականը մենք բնակվում էինք Անատոլիայում գտնվող մեր պատմական երկրում: 20-րդ դարի առաջին արխետիպային ցեղասպանության ժամանակ Թուրքիան սպանեց իմ բազմահազարամյա նախնիներին՝ 1.5 միլիոն հայի, շատերին հանեց իրենց տներից՝ օրինական տերերից բռնագրավելով հողերն ու ունեցվածքը: Հիմա Ադրբեջանը հավակնում է նույնն անել Արցախում: Եվ չի գիտակցում ոչ մի ավտոկրատ՝ անկախ իր մութ, հանցավոր հավակնություններից եւ ռազմավարությունից, որ պատմությունը հայերի դաշնակիցն է: Թուրքեր կամ ադրբեջանցիներ չեն եղել, երբ հայերը հազարավոր տարիներ խաղաղ ապրել եւ բարգավաճել են իրենց հայրենիքում: Այո, մենք պետք է այդքան հետ գնանք՝ սեփականության իրավունքը հաստատելու համար»,- ամփոփել է Արսինե Խանջյանը:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.09.2020)
Դիտումներ: 167 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում կորոնավիրուսը կարող է տարածված լինել բոլոր...
Իրանում կորոնավիրուսը կարող է տարածված լինել բոլոր...

ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...
ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...

Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...

«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...
«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...
Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...

Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...
Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...
Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...

5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...
5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62