ՌԴ-ում ՀՀ դեսպանը չի դադարեցրել միջկառավարական հանձնաժողովում իր աշխատանքը

Ադրբեջանական աղբյուրները տարբեր սոցիալական ցանցերով տարածում են տեղեկատվություն այն մասին, թե ՌԴ ԱԳՆ-ում ունեցած հանդիպումից հետո  ՀՀ դեսպանը դադարեցրել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում իր աշխատանքը։

Ի պատասխան տարածվող այս տեղեկատվության՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ Ռուսաստանում կայանալիք Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, սակայն չի չեղարկվել։ Դեսպանի՝ հանձնաժողովում աշխատանքի դադարեցման մասին լուրը ապատեղեկատվություն է։

Նշենք, որ հանձնաժողովի նիստը նախատեսվում էր անցկացնել դեռևս սեպտեմբերի 14-ից 18-ը, սակայն նոր տիպի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված օդային սահմանափակումների պատճառով կրկին հետաձգվել էր։

Սակայն նիստի հետաձգումը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումների հետ,  պատճառը բացառապես Հայաստանի և Ռուսաստանի միջև օդային կանոնավոր հաղորդակցության բացակայությունն է։ 



Աղբյուրը՝ https://infocheck.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (30.09.2020)
Դիտումներ: 127 | Վարկանիշ: 0.0/0
Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածնե...
Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածնե...

Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...
Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...

«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին

Աշխատանքային խորհրդակցություն Սյունիքի մարզպետարան...
Աշխատանքային խորհրդակցություն Սյունիքի մարզպետարան...

Հանրային բաց լսումներ Սիսիան համայնքի 2019թ. տարեկ...
Հանրային բաց լսումներ Սիսիան համայնքի 2019թ. տարեկ...

ՀՀ ԱՆ-ն՝ Վրաստանում Իրանի քաղաքացիների հոսպիտալացմ...
ՀՀ ԱՆ-ն՝ Վրաստանում Իրանի քաղաքացիների հոսպիտալացմ...

Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կո...
Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կո...

Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր...
Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր...

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական...
Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62