Հայե՜ր, Ֆրանսիան կկատարի իր դերը. Մակրոնը քննադատել է Թուրքիային

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է արցախա-ադրբեջանական հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցող Թուրքիայի հայտարարությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լատվիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Մակրոնը Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն անվանել է անշրջահայաց և վտանգավոր:

«Ֆրանսիան նախկինի պես խիստ մտահոգված է վերջին ժամերին Թուրքիայի ռազմատենչ հաղորդագրություններով։ Դա մենք չենք ընդունում»,- նշել է Մակրոնը:

Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ կքննարկի չորեքշաբթի երեկոյան` ԵՄ առաջնորդներին իրավիճակի մասին զեկուցելուց առաջ:

Ֆրանսիայի նախագահը նաև հատուկ կոչ է հղել հայ ժողովրդին:

«Հայե՜ր, Ֆրանսիան կունենա իր դերակատարումը»,- ասել է Մակրոնը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (30.09.2020)
Դիտումներ: 162 | Վարկանիշ: 0.0/0
Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը
Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը

«Ոչ»-ի շտաբ չեն ձևավորում, որովհետև վախենում են ժո...
«Ոչ»-ի շտաբ չեն ձևավորում, որովհետև վախենում են ժո...

Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել
Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել

Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկ...
Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկ...

Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրու...
Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրու...

Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել
Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոն...
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոն...

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լի...
ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լի...

Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուց...
Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուց...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62