ՀՀ նախագահն Ադրբեջանի հրահրած պատերազմի առնչությամբ նամակ է հղել Հորդանանի թագավորին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ցավով և մեծ դժգոհությամբ պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Մինչ ես գրում եմ այս նամակը, երկու կողմերում էլ տասնյակ քաղաքացիական անձինք և զինվորականներ արդեն սպանվել են կամ վիրավորվել»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ նախորդ ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով:

Հանրապետության նախագահը դիմել է Հորդանանի թագավորին՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի անմիջապես դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները: 



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (30.09.2020)
Դիտումներ: 102 | Վարկանիշ: 0.0/0
Անվճար այցելություն մշակութային կենտրոններ
Անվճար այցելություն մշակութային կենտրոններ

«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...
«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...

Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ
Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ

Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյան
Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյան

Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...
Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել
Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել

Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...
Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...

Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում նկատվել են...
Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում նկատվել են...

Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից
Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62