ՌԴ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը. Պեսկով

Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները: Ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, նաև մենք հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տվյալներ ունի Կրեմլը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ:

«Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք նրանց հետ»,- նշել է Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ չարժե կրակի վրա յուղ լցնել:

«Մենք, նախկինի պես, տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածության կոչ ենք անում և, հատկապես, հակամարտության մասնակից երկրներին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը»,- ասել է նա:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (30.09.2020)
Դիտումներ: 215 | Վարկանիշ: 0.0/0
Ֆրանսիայի խորհրդարանի արդեն չորս պատգամավոր Է հիվա...
Ֆրանսիայի խորհրդարանի արդեն չորս պատգամավոր Է հիվա...

Էկվադորում հայտնել են կորոնավիրուսով վարակման առաջ...
Էկվադորում հայտնել են կորոնավիրուսով վարակման առաջ...

#ՄնաՏանը |  «Մենք երբեք չենք մոռանա Հայոց Ցեղ...
#ՄնաՏանը | «Մենք երբեք չենք մոռանա Հայոց Ցեղ...

Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրութ...
Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրութ...

Իրանը ոստիկանական ջրցան մեքենաներն օգտագործում է փ...
Իրանը ոստիկանական ջրցան մեքենաներն օգտագործում է փ...

ՀՀ-ն և Սերբիան չեն վնասի միմյանց  շահերին միջազգայ...
ՀՀ-ն և Սերբիան չեն վնասի միմյանց շահերին միջազգայ...

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...
Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...

Իրանը Թուրքիային ուլտիմատում է ներկայացրել. եթե դո...
Իրանը Թուրքիային ուլտիմատում է ներկայացրել. եթե դո...

Թուրքիան հաղորդում է կորոնավիրուսով վարակման առաջի...
Թուրքիան հաղորդում է կորոնավիրուսով վարակման առաջի...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62