ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմաճակատ. սեպտեմբերի 28. ՀԵՏՔ

«ՈւԱԶ»-ը միանգամից հայտնվում է հարավ-արեւելյան սահմանի փոշու մեջ: Որքան առաջ ենք գնում, հրետակոծության ձայներն ուժեղանում են: Դիմացի մեքենան արագությունն ավելացնում է, փոշու միջով առաջ ենք գնում: Հասնում ենք սահմանի դիրքերից մեկը, որտեղ արդեն երկու օր մարտեր են ընթանում: Մի քանի րոպե հետո «ֆագոտչիկը» խփում է երրորդ տանկը (լուսանկարում այդ պահն է): Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում, որ չենք հասցնում ծանոթանալ զինվորների հետ: Նախկինում մի քանի անգամ եղել էինք սահմանի այս հատվածում, եւ ակնառու է, որ շփման գիծը խառնվել է իրար, տեղ-տեղ մերոնք հետ են քաշվել, տեղ-տեղ առաջ են գնացել: Ու առաջին պահին դժվար է հասկանալ՝ հակառակորդը որ մասից է կրակում: Անօդաչուն հայտնվում է մեր գլխավերեւում: Զինվորները խաչաձեւ կրակ են բացում: Դրոնը թեքվում է մի կողմի վրա, մի քանի րոպե անց նորից հայտնվում մեր գլխավերեւում, եւ սկսվում է ինտենսիվ հրետակոծությունը. սկզբում ականանետների արկերը պայթում են դիրքերի հարեւանությամբ, հետո նրանց հրանոթներն են սկսում, հետո՝ տանկերը, կրակը դանդաղ մոտենում է: Կամավորական ջոկատից երկու հոգի վիրավորվել էին հարեւան դիրքում: Արդեն ակնհայտ է, որ տեղը «վառված է», եւ պետք է տեղափոխվել: Դիրքերի տեղափոխման հրաման է տրվում: Հրետակոծության տակ զինվորները դիրքավորվում են այլ հատվածում:

2016-ի ապրիլին ադրբեջանական կողմն իր զինվորների դիակներն ամեն գնով ցանկանում էր հանել ռազմադաշտից: Այժմ նրանք իրենց զինվորների դիակները կարծես թե չեն ուզում տանել: Խփված տանկը վառվում էր, եւ ոչ մեկը չէր մոտենում տանկին: Իսկ շրջակայքում մի քանի տանկեր էին կանգնած եւ մեկ զրահամեքենա: Իլհամ Ալիեւի գերնպատակն է ինչ-որ բան պոկել այս պատերազմում, այլապես չի կարողանալու դուրս գալ այսքան կորուստների տակից: Պատերազմը ծավալվում է անկանխատեսելի հետեւանքներով: Հնարավոր չէ գուշակել, թե որն է լինելու Ադրբեջանի հաջորդ քայլը, նրա զինանոցում դեռ չօգտագործված զինատեսակներ կան: Հայկական զինուժն էլ ունի նման զինատեսակներ:



Աղբյուրը՝ https://hetq.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (30.09.2020)
Դիտումներ: 269 | Վարկանիշ: 0.0/0
Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կո...
Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կո...

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նորածիններին ավե...
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նորածիններին ավե...

«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...

Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...
Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...

Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...

Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...

Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավ...
Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավ...

Իոաննիսյանի միջնորդությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի աջակց...
Իոաննիսյանի միջնորդությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի աջակց...

Ծննդավայր կորցրածները հայրենիք ձեռք բերեցին
Ծննդավայր կորցրածները հայրենիք ձեռք բերեցին

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62