Կապանը վերջին հրաժեշտը տվեց նահատակ երեք զավակներին

Սեպտեմբերի 30-ը տխրությամբ բացվեց Կապանում: Մարզկենտրոնի բնակիչները վերջին հանգրվան ճանապարհեցին ամսի 27-ից սկսված պատերազմում նահատակված 3 կապանցիներին՝ Գառնիկ Խլղաթյանին, Սասուն Ներսիսյանին, Արամ Գրիգորյանին: Կապանի սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն: Այնուհետեւ սգակիր բազմությունը ուղղություն վերցրեց դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ տեղի ունեցավ սգո հանրահավաք: Հրաժեշտի խոսք հնչեցրեց բանասեր Լեւոն Մարգարյանը, նահատակ զինվորների կենսագրականները ներկայացրեց Օխտարի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդան Ստեփանյանը:

Արամ Գրիգորյանը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 5-ին Կապանում: Նախ՝ սովորել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում, այնուհետեւ տեղափոխվել Աճանանի միջնակարգ դպրոց, ավարտելով՝ ընդունվել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ : 2019 թ. հունվարի 23-ին  զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Նախ ծառայում էր Գյումրիում տեղակայված N զորամասում, ստանալով սերժանտի կոչում,  տեղափոխվում Պաշտպանության բանակի հարավ- արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամաս: Արամը զոհվեց թշնամու դեմ մղված անհավասար մարտում:

Գառնիկ Խլղաթյանը ծնվել է 2001 թ. հուլիսի 28-ին Կապանում: Հիմնական կրթությունը ստանալուց հետո ընդունվել է Կապանի պետական բժշկական քոլեջ: 2019 թ. դեկտեմբերին զորակոչվում է ՀՀ զինված ուժեր եւ ծառայում Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասի հետախուզական վաշտում: Զոհվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին մարտական գործողությունների ժամանակ, հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից:

Սասուն Ներսիսյանը ծնվել է 2002 թ. մարտի 21-ին Կապանում: Նախ սովորել է թիվ 13 հիմնական դպրոցում, ապա կրթությունը շարունակել Սյունիքի ՍՏՊՔ-ի «Կապի սարքավորումների մոնտաժում եւ շահագործում» մասնագիտությամբ: 2020 թ. հուլիսին զորակոչվել է ՀՀ զիված ուժեր եւ ծառայության անցել Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված  Հադրութի զորամասում: Անօդաչու թռչող սարքի պայթյունից զոհվել է սեպտեմբերի 27-ին:

Զոհված տղաների դագաղները գերեզման իջեցնելուց առաջ հոգեհանգստյան արարողություն կատարեցին Քաջարանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, Վահանավանքի հոգեւոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը: Զոհված տղաները վերջին հանգրվան գտան Ապրիլյան պատերազմի նահատակներ Նորայր Գասպարյանի, Գագիկ Փարսադանյանի, Արմեն Գասպարյանի շիրիմների կողքին:

Վահրամ Օրբելյան



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (30.09.2020)
Դիտումներ: 677 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ...
ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ...

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 45 զոհի անուն, հայկակա...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 45 զոհի անուն, հայկակա...

Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակն...
Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակն...

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել
Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել

Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...
Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...

Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...
Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...

Ապրիլին Գորիսը մեկ շաբաթով կդառնա Հայքի գլխավոր ՏՏ...
Ապրիլին Գորիսը մեկ շաբաթով կդառնա Հայքի գլխավոր ՏՏ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62