Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ալ-Վաթան լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Սիրիան միշտ կողմնակից է եղել խաղաղ լուծմանը, որն ամրագրված է ՄԱԿ-ի որոշումներում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներում: Այսօր ադրբեջանական զորքերը շփման գծի վրա ոտնձգություններ են կատարում, հայկական բանակն ինքնապաշտպանվում է, պետք է ընդգծել, որ թուրքական F-16 տիպի ռազմական օդանավերն ու հրետանին էլ աջակցում են ադրբեջանական բանակին»,- ասել է դեսպանը:

Նա նշել է, որ առաջիկա զարգացումները կարող են տարբեր լինել, նկատի ունենալով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքում կազմակերպության այլ անդամ պետությունները` Ռուսաստանը, Բելառուսը և այլն, պարտավոր են ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին:

Հաջ Իբրահիմն ընդգծել է նաև այն, որ Թուրքիան Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Միջին Արևելքից հետո փորձում է ապակայունացնել նաև Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 73 անօդաչու թռչող սարք, 151 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (30.09.2020)
Դիտումներ: 124 | Վարկանիշ: 0.0/0
Կապան քաղաքի 40 առավել կարիքավոր ընտանիքներ ստացան...
Կապան քաղաքի 40 առավել կարիքավոր ընտանիքներ ստացան...

Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որ...
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որ...

Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, ...
Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, ...

Ոստիկաններին ծեծի ենթարկած միասեռականներից մեկը դա...
Ոստիկաններին ծեծի ենթարկած միասեռականներից մեկը դա...

«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին

Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...
Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...
Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...

Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առ...
Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62