Ռուսաստանը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել ահաբեկիչներին և վարձկաններին

Ռուսաստանը մտահոգված է մարտական գործողություններին մասնակցելու համար Սիրիայից և Լիբանանից ԼՂ հակամարտության գոտի գրոհայինների տեղափոխման մասին լուրերով: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության գոտի անօրինական զորամիավորումների գրոհայիններ են տեղափոխվում՝ մասնավորապես Սիրիայից և Լիբանանից՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ցուցաբերելու համար:

Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք տանում են ոչ միայն լարվածության առավել մեծ սրման, այլև երկարաժամկետ սպառնալիքներ են ի հայտ բերում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:

Կոչ ենք անում շահագրգիռ երկրների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել հակամարտությանն արտասահմանցի ահաբեկիչների և վարձկանների ներգրավումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերման համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 73 անօդաչու թռչող սարք, 151 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (30.09.2020)
Դիտումներ: 381 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մն...
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մն...

«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չ...
«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չ...

Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճար...
Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճար...

Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախ...
Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախ...

«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...

Գորիսում ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի...
Գորիսում ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի...

Ծննդավայր կորցրածները հայրենիք ձեռք բերեցին
Ծննդավայր կորցրածները հայրենիք ձեռք բերեցին

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆ...
Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆ...

Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...
Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62