Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա

«Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չեն ունեցել։ Լայնածավալ մարտական գորոծողություններ են ընթացել նույն տարածքներում՝ հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, ոչ ակտիվ արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ հարավ-արևելյան ուղղություններով՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ»,- ասուլիսում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով, երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ, իհարկե, հակառակորդինը շատ անգամ ավելին, ինչպես միշտ, ինչպես բոլոր պատերազմների ժամանակ։

«Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանության վրա՝  մարդկային որակների առումով, որովհետև հարյուրավոր դիակներ թողած  առաջնագծում շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի նկատմամբ։ Սա ոչ մարդկային, բարբարոսի կերպար է, որը մենք տեսնում ենք»,- ասաց Ա.Հարությունյանը

Նա նշեց, որ բազմաթիվ փաստեր ունեն, որոնք վկայում են, որ այդ  ռազմական գործողությունները  վաղուց էին պլանավորել։

Արցախի նախագահի խոսքով, Թուրքիայի մասնակցությունն այսօր պատահականություն չէ, և վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձևավորվել, սակայն պետք է հիսաթափեցնի, քանի որ  նրանց մոտ ոչինչ չի ստացվելու։

«Որովհետև մենք ունենք հերոսական ժողովուրդ, հերոսական երիտասարդություն, որոնք պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու հող հայրենիքը, որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա,  այսօր շարունակում է իր ծառայությունը մեր հայրենիքին։ Ունենք Արցախյան գոյամարտի մասնակից, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, Ապրիլյանի մասնակից մեր մարտական ընկերներ, որոնք երկու օրում կարողացել են հակառակորդի երեք հատ տեխնիկա առգրավել ու այսօր օգտագործել հակառակորդի դեմ։ Ունենք հայրենակից, որը,  վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցել հակառակորդին, վերջում պայթեցրել իրեն թշնամիների հետ միասին։ 

Մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրում, ու մեր գլխին պատուհաս չենք դարձնում ժամանակի ընթացքում»,- ասաց Արցախի նախագահը։

Նա ընդգծեց, որ Արցախը իր պատմության մեջ երբևէ չի գրավվել ու չի գրավվելու։



Աղբյուրը՝ https://www.panorama.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (30.09.2020)
Դիտումներ: 177 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...
ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...

«Մինչեւ հանրքավեի անցկացումը պահանջում ենք ճանաչել...
«Մինչեւ հանրքավեի անցկացումը պահանջում ենք ճանաչել...

Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...
Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...

Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...
Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...

Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախ...
Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախ...

Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

Փրկարարները Կապանի գազալցակայաններից մեկում դադարե...
Փրկարարները Կապանի գազալցակայաններից մեկում դադարե...

Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...
Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62