ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության դրվագ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնաք Շուշան Ստեփանյանը գրում է.

«Այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության դրվագ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շուշան Պետրոսյանը գրել էր.

«Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: 

Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին: 

Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ,  Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից: 

Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը»:

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.10.2020)
Դիտումներ: 529 | Վարկանիշ: 0.0/0
Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են ի...
Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են ի...

Պետք չէ լուրջ դեմքով պնդել, թե իրավիճակը ստաբիլ է....
Պետք չէ լուրջ դեմքով պնդել, թե իրավիճակը ստաբիլ է....

Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...
Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...

Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում
Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում

Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...
Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...

ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...
ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...

Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...
Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...

Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...
Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62