ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը

Հոկտեմբերի 1-ին կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է.

«Մանրակրկիտ կերպով քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացիան: Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված հակամարտության առնչությամբ, կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Շեշտվել է այլ տարածաշրջաններից զինված խմբավորումների ներգրավվածության անթույլատրելիությունը հակամարտությունում: Նշվել է ծայրահեղ հավասարակշռված քայլերի պահանջվածությունը՝ Բաքվին ու Երևանին քաղաքական ու դիվանագիտական աջակցություն հատկացնելու առումով:

Հաստատվել է ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային գործընթաց վերադարձնելու նպատակով իրավիճակի կայունացման համար Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների սերտ կոորդինացիայի պատրաստակամությունը: 

Ռուսական կողմը ուշադրություն է դարձրել ջանքերին, որոնք գործադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը»:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.10.2020)
Դիտումներ: 410 | Վարկանիշ: 0.0/0
Պորտուգալիայի նախագահը երկու շաբաթ կանցկացնի կարան...
Պորտուգալիայի նախագահը երկու շաբաթ կանցկացնի կարան...

Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում մահացած ուղևորի ե...
Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում մահացած ուղևորի ե...

#ՄնաՏանը. Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնել...
#ՄնաՏանը. Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնել...

#ՄնաՏանը | Իրանից Հայաստան է եկել բեռնափոխադր...
#ՄնաՏանը | Իրանից Հայաստան է եկել բեռնափոխադր...

Նավթի գնի կտրուկ անկումը բաժնետոմսերի սպառավաճառքն...
Նավթի գնի կտրուկ անկումը բաժնետոմսերի սպառավաճառքն...

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփ...
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփ...

#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ես մնում եմ տանը, սակայ...
#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ես մնում եմ տանը, սակայ...

Ryanair-ը կրճատում է թռիչքները
Ryanair-ը կրճատում է թռիչքները

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62