Արցախ մեկնող անձանց և ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է համապատասխան փաստաթղթերով. ՀՀ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր, ուստի, Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն  ապահովվելու է բացառապես համապատասխան  փաստաթղթերի առկայությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն  իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ բոլոր այն կամավորները, ովքեր տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն այնուամենայնիվ ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:

Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը»:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.10.2020)
Դիտումներ: 118 | Վարկանիշ: 0.0/0
«Շփման գծում և սահմանին շարունակվում են հրադադարի ...
«Շփման գծում և սահմանին շարունակվում են հրադադարի ...

Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի...
Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի...

Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում մահացած ուղևորի ե...
Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում մահացած ուղևորի ե...

Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակ...
Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակ...

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ ...
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ ...

#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Միասին ենք մեր աղոթքներ...
#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Միասին ենք մեր աղոթքներ...

ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...
ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...

Իրանը Չինաստանից հետո երկրորդ երկիրն է կորոնավիրու...
Իրանը Չինաստանից հետո երկրորդ երկիրն է կորոնավիրու...

#ՄնաՏանը. Չինաստանի իշխանությունները հայտարարել են...
#ՄնաՏանը. Չինաստանի իշխանությունները հայտարարել են...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62