11 զոհ, 60-ից ավել վիրավոր.Արցախի ՄԻՊ-ը խոսեց Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման մասին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց մեկնարկած փաստահավաք առաքելության արդյունքները ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ` գլխավորապես քաղաքացիական անձանց նկատմամբ:

«Փաստահավաք առաքելության արդյունքների հիման վրա պատրաստել ենք միջանկյալ զեկույց: Մեր փաստահավաք առաքելության արդյունքներով քաղաքացիական բնակչությունը լայնորեն ու մասշտաբային կերպով թիրախավորվել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից, ինչի հետևանքով առ այսօր արդեն ունենք 11 զոհ` Մարտունու դեպքը ներառյալ, 60-ից ավելի վիրավոր, որից 42-ը մեր արձանագրմամբ լրջորեն վիրավորված անձինք են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասաց Բեգլարյանը:

Բեգլարյանի խոսքով` մահվան դեպքերի մի մասը տեղի է ունեցել հրետակոծության հետևանքով, խաղաղ բնակիչներից ոմանք սպանվել են ԱԹՍ-ների հարվածների հետևանքով:

«Դրանից ենթադրում եմ, որ հատուկ կերպով քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է, քանի որ հրետանիի դեպքում հեռահարության վրա որոշակի շեղման հնարավորություն հնարավոր է, իսկ հարվածային ԱԹՍ-ները համարվում են բարձր դիպուկայնությամբ զենքեր, հետևաբար` այստեղ սխալի հավանականություն գրեթե չկա: Այսինքն` ակնհայտ է այս դեպքից և մի շարք այլ դեպքերից, որ քաղաքացիական բնակչությունը թիրախավորվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, ինչը միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտում է, ավելին՝ պատերազմական հանցագործություն է»,- եզրափակեց Բեգլարյանը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.10.2020)
Դիտումներ: 377 | Վարկանիշ: 0.0/0
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ու...
Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ու...

Հակառակորդն առավոտյան վերսկսել է հրետակոծություննե...
Հակառակորդն առավոտյան վերսկսել է հրետակոծություննե...

Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացն...
Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացն...

Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթու...
Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթու...

Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...
Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...

Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...
Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...

Ոստիկաններին ծեծի ենթարկած միասեռականներից մեկը դա...
Ոստիկաններին ծեծի ենթարկած միասեռականներից մեկը դա...

«Երազում էր արտադրել մի զենք, որից միայն մենք կուն...
«Երազում էր արտադրել մի զենք, որից միայն մենք կուն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62